Կիրակի , Հոկտեմբերի 20 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Բա խի ես հաց կիսում խուլիգանի հետ, թե դու չգիտես, որ հաց կիսելը սուրբ գործա․․․«Հրապարակ»

Բա խի ես հաց կիսում խուլիգանի հետ, թե դու չգիտես, որ հաց կիսելը սուրբ գործա․․․«Հրապարակ»

«Հրապարակ». Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասին։ Գրառումը կարդացողներին կարող է թվալ, թե Արմեն Գրիգորյանն ու Վիտալի Բալասանյանը մի հող ու ջրից չեն։

Հենց սկզբից ասեմ, որ Արմեն Գրիգորյանը Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից է։ Ավարտել է Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Արմեն Գրիգորյանը բախտ է ունեցել հերոսի հետ «հաց կտրել»։
Բախտ ունենալը պատահական չեմ օգտագործում, նայեք ԱԽՔ-ի երանավետ ու հեզ դեմքին և չեք զարմանա բառի գործածման համար։ Արցախում սրբություն է «իրար հետ հաց կտրելը»։ Այսպիսի ասացվածք ունեն՝ Հացը`սուլթան, ճուրը` վեզիր, մնացածը` կիզիր-միզիր (Հացը՝ թագավոր է, ջուրը՝ վեզիր է, մնացածը՝ գզիր-մզիր): Այդքան բարձր են գնահատում իրար հետ «հաց կիսելը» ու անպատվություն են համարում «իրար հետ հաց կտրելն ու իրար տակ քանդելը, իրար դավաճանելը»։
Ֆեյսբուքում լուսանկար է հայտնվել, թե ինչպես է Արմեն Գրիգորյանը սրբոց սեղանի շուրջ «հաց կտրում» Վիտալի Բալասանյանի հետ, հետն էլ գրառում են արել։
Գրառումը չեմ տեղադրում, վիրավորական է, բայց իմաստը սա է՝ բա խի ես հաց կիսում խուլիգանի հետ, թե դու չգիտես, որ հաց կիսելը սուրբ գործա, թեկուզ դու սրբությունից զուրկ անաղուհաց քրդի … ես:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով