Շաբաթ , Նոյեմբերի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Ադամին Աբրահամից չտարբերող Նիկոլ Փաշինյանը պատմության առարկայից այնքան էլ փայլուն չէ.Ռոբերտ Մարգարյան

Ադամին Աբրահամից չտարբերող Նիկոլ Փաշինյանը պատմության առարկայից այնքան էլ փայլուն չէ.Ռոբերտ Մարգարյան

ԿՐԿԻՆ ՊԱՐԶ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՝ ՆՈՐԻՑ ՀԱՅՏՆԻ ՁԵՌԱԳԻՐ
Ադրբեջանի նախագահի ելույթին ՀՀ վարչապետի տված պատասխանից օրեր անց երբ մասամբ հանդարտվել է ելույթին հաջորդած ոգևորությունն արդեն կարելի է տրամաբանորեն նայել այդ ելույթին նախորդած մի շարք իրադարձությունների հաջորդականությանը, ինչը կարող է այլ ենթադրությունների առիթ տալ:

Հոկտեմբերի 8-ին հրապարակվում է Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը, որտեղ վերջինս զուգահեռներ է անցկացնում ՀՀ վարչապետի և «Սասնա ծռեր» էպոսի հայտնի կերպարներից մեկի՝ «Ցռան Վերգո»-ի միջև:
Հոկտեմբերի 10-ին սորոսական Լառա Ահարոնյանը միանալով Վիտալի Բալասանյանի դեմ սկսված արշավին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտարարում է. «Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում»:
Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում գումարված ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթով օգնության է գալիս Լառա Ահարոնյանին, որպեսզի հանրությանը ներկայացվի Լառա Ահարոնյանի ակնարկած մերօրյա հերոսը, դրան զուգահեռ նաև վերացնելով «Ցռան վերգո»-ի կերպարի թողած տպավորությունը:
Այս ամենը կարելի է կրկին դեպքերի պարզ ու անիմաստ հաջորդականություն համարել, եթե իհարկե ունենանք մի շարք հարցերի պատասխանը:
Նախ`այն, որ Ադամին Աբրահամից չտարբերող Նիկոլ Փաշինյանին, որն ի դեպ պատմության առարկայից այնքան էլ փայլուն չէ (դա մեկ անգամ արդեն հայտնի դարձավ Արցախի անկախության տոնի առիթով կատարած հայտնի գրառումից) ինչպես է հաջողվում ոչ միայն տեղի վրա ու այն էլ «ռուսերենով» պատմական ակնարկեր կատարել ու իրար կողքի շարել Գարեգին Նժդեհին ու Ալեքսանդր Սոլժենիցինին, այլ հասցնում է նաև մեջբերում կատարել «Կովկասի գերուհի» ֆիլմից:
Այնուհետև, ըստ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի տեսախցիկների առջև միմյանց լավ «բզկտած» ղեկավարները որոշ ժամանակ անց ճաշի սեղանին 1,5-ից 2 ժամ, այն էլ առանց միջնորդների ներկայության, քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները:
Իրադարձությունների այս հաջորդականությունն ավելի հետաքրքիր է դառնում, երբ հիշում ենք, որ Հայաստանի վերանկախացմանը հաջորդած 28 տարիների ընթացքում Հայաստանի որևէ ղեկավար (նույնիսկ Լևոն Տեր Պետրոսյանը) այնքան բարի չի եղել Ադրբեջանի մի ղեկավարի հանդեպ, որքան ՀՀ վարչապետն է փորձել լինել վերջին 1,5 տարվա ընթացքում, ինչն էլ հիմք է հանդիսանում ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին միակ քաղաքական գործիչն է, որին Ալիևը գերադասում է տեսնել ՀՀ ղեկավարի դերում:
Բավարար է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը «կիրթ» է որակել Ալիևին, մարդ որը չի թաքցնում ոչ միայն Արցախի, այլ նաև Երևանի հանդեպ իր հավակնությունները: Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ միևնույն ժամանակ իր ուսերի վրա է վերցրել թե հայ և թե Ադրբեջանի ժողովուրդների շահերի պաշտպանությունը, դրանով իսկ մասամբ թեթևացնելով Ալիևի ուսերին դրված բեռը: Շարունակ ու տարբեր առիթներով Արցախը որպես Հայաստանի մարզ, իսկ նրա նախագահին մարզպետ ներկայացվելով փորձ է կատարվում խաթարել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտում են հայտնվել, կամ մեկուսացվել ու տարբեր տեսակի հարձակումների թիրախ են դարձել Արցախն ազատագրած հերոսները, որի մասին մինչև Հայաստանում թավշյա իշխանափոխությունն Ալիևը նույնիսկ երազել չէր կարող:
Ռոբերտ  Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի «շեդևռի» քայլը. խի՞ղճն է տանջել

Անկասկած, շատերը կհիշեն հետհեղափոխական Հայաստանի առաջին աղմկահարույց սկանդալներից մեկը՝ ՊԵԿ-ի աշխատակցի շուրջ բարձրացած աղմուկը, որի …