Կիրակի , 12 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Տհաճ անակնկալ՝ Նիկոլ Փաշինյանին. Հրայր Թովմասյանը մնում է

Տհաճ անակնկալ՝ Նիկոլ Փաշինյանին. Հրայր Թովմասյանը մնում է

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ խորհրդարանի դիմումի քննարկումը Սահմանադրական դատարանի կողմից մերժվել է: Որոշումը կայացվել է հոկտեմբերի 14-ին, իսկ հրապարակվելու է ավելի ուշ:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ իշխանությունների ջանքերն՝ ամեն գնով հասնելու Հրայր Թովմասյանի հեռացմանը, բախվել են ՍԴ պատին ու ջախջախվել, ինչը նշանակում է, որ այսուհետ իշխանությունները կա՛մ պետք է հետ կանգնեն ՍԴ-ն նվաճելու իրենց արկածախնդիր որոշումից, կա՛մ պետք է ձեռնարկեն հավելյալ միջոցներ՝ Թովմասյանին ստիպելու նահանջել:
Այս իմաստով բավական ուշագրավ ակնարկ էր կատարել Արարատ Միրզոյանը՝ միառժամանակ առաջ լրագրողների հետ զրույցում ակնարկելով այն մասին, որ եթե ՍԴ-ն մերժի ԱԺ դիմումն օրակարգ ներառելն, ապա ինքն իր մտքում ունի մշակված պլան՝ ինչ հետագա քայլերի պետք է դիմեն իշխանությունները:
Անկասկած, Հրայր Թովմասյանի դեմ սանձազերվծած ողջ գործընդացը՝ ծայրից ծայր, քաղաքական է՝ չնայած այն հանգամանքին, որ բացառապես քաղաքական պրոցեսներն իշխանոթյունները ձորձում են քողարկել օրենքի պատառոտված շղարշով՝ հանրությանն ու աշխարհին իբր համոզելու, թե իրավական երկիր են կառուցում ու իրենց ամեն մի քայլն անում են օրենքի տառին համապատասխան:
Օրենքի տառն արտոնում էր ՍԴ-ին մերժել ԱԺ արկածախնդիր նախագիծը: Օրենքի տառը, սակայն, չի սահմանում ճնշման այն գործիքակզմերը, որոնք այսպես թե այնպես բանեցվելու են ՍԴ վրա՝ հանձնելու Հրայր Թովմասյանին ու կյանքի կոչելու Նիկոլ Փաշինյանի երազանքը:
Ի՞նչ պլան են մշակել իշխանությունները, որի մասին, ըստ էութն, ակնարկել է Արարատ Միրզոյանը: Փորձելու են Հրայր Թովմասյնաի կամ ՍԴ դատավորների վրա գործեր «կարե՞լ», պեղել ու գտնել Թովմասյանի բոլոր սանիկներին ու նրանց վրա գործ սարքե՞լ, թե Թովմասյանին հայտարարելու են՝ թալանի համակարգի մասնիկ ու սկսեն ունեզրկման գործընթաց սկզբնավորել:
Թովմասյանի հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել այնքան, որքան սահմանում է օրենքը: Իսկ օրենքը սահմանում է շատ երկար ժամանակաշրջան ՍԴ նախագահի համար՝առնվազը ևս 15 տարի: իսկ Փաշինյանը չի կարող այդքան երկար սպասել, քանի որ նախ՝ այդքան չի դիմանա իշխանության գլխին, ապա՝ դրսի տերերին չի կարող բավարարել՝այդքան երկար սպասեցնելով, իսկ դրսի տերերը Ստամբուլյան կոնվենցիան են դրել հայոց վարչապետի ուսերին՝ նրան պարտադրելով կյանքի գնով էլ լինի՝ ընդունել այդ չարաբաստիկ հռչակագիրը:
Եվ ուրեմն՝ այս իրավիճակում Փաշինյանին այլ բան չի մնալու, քան ուժեղացնել դեպրեսիաներն ու գնալ ծայրահեղ քայլերի. նա այլ տարբերակ չունի:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բուքիքիոյի կարևոր արձանագրումները և եվրոպական կառույցների կարևոր ընտրությունը

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը պարունակում է …