Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / Աղքատ աներձագը

Աղքատ աներձագը

Պատասխանելով հարցին՝ այս ընթացքում՝ հեղափոխությունից հետո, ի՞նչ կալվածքներ է ունեցել, հարստություն, ոսկի, գույք, բարձի տակ՝ փող… ինչքա՞ն է հասցրել կուտակել՝ պետության մասշտաբով «աներոջ թիվ մեկ ձագ» Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ իր ունեցածին ոչ միայն ոչինչ չի ավելացել,այլև պակասել է:

«Երկու մեքենա եմ ունեցել, հիմա մի մեքենա ունեմ»,-միամիտ աչքեր անելով՝ հայտարարել է Հակոբյանը՝ միաժամանակ «հաթաթա տալով» Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի որդիներին, Սերժ Սարգսյանի փեսային և փաստացի պնդելով, որ բոլոր վերոհիշյալ անձինք մեծ ունեցվածքի տեր են դարձել թալանելով:
Աննա Հակոբյանի եղբոր պնդումներն, իհարկե, նորություն չեն: Ավելին՝ միայն նա չէ, որ պարբերաբար հանդես է գալիս նմանօրինակ հայտարարություններով: Փաշինյանի աներձագն էլ, սեղանակից ընկերն էլ, հետը քայլածն էլ, դռան շունն էլ վաղուց սովոր են իբր իրենց չեղած ունեցվածքը որպես արդարության անգերազանցելի ապացույց մատուցել հասարակությանը՝ հաճախ վկայակոչելով ներկայացրած հայտարարագրերը:
Բայց Հակոբյան Հրաչիկն ակնհայտորեն որոշել է ավելի հեռուն գնալ ու հայտարարել, որ դեռ մի բան էլ աղքատացել է:
Հարց է առաջանում՝ եթե պատգամավոր լինելու հետևանքով մարդամեկի աներձակ Հրաչիկը աղքատացել է, այսինքն՝ սկսել է ավելի վատ հանգնվել, սնվել, զվարճանքի օբյեկտներ չհաճախել, կյանքի բարիքներին հեռվից ատամները կրճտացնելով նայել, ապա ի՞նչն է, այդ ո՞ր ուժն է, որ նրան ու նրա նմաններին ստիպում է մնալ այն կարգավիճակում, որը նրանց շնորհել է Փաշինյան Նիկոլը կամ վերջինիս տիկինը: Մի՞թե Հրաչիկը կարծում է, որ իր գործառույթներն Ազգային ժողովում այնքան անփոխարինելի են ու կարևոր, որ եթե իր փոխարեն կոճակ սեղմողի դերում հանդես գար մեկ ուրիշն, ապա Հայաստան աշխարհը կործանվելու էր:
Կամ լա՛վ, փիառվում ես՝ փիառվի՛ր, ինչո՞ւ ես «բոչկա գլորում» այլոց ուղղությամբ ու ինչ-որ բաներ ակնարկում: Եթե իսկապես մարդիկ թալանով են հարստացել, ինչի մասին ակնարկում է Հակոբյանն, ապա հաջորդ հարցն ի հայտ գալիս՝ բա ինչո՞ւ փեսաների փեսա Նիկոլը ձեռնամուխ չի լինում թալանչիների թալանածը բյուջե վերադարձնելուն: Ինչո՞ւ են ազատության մեջ Հովիկ Աբրահամյանի որդին, Սերժ Սարգսյանի փեսան և մյուսները: Եթե ԱԺ պատգամավորն ինչ-որ բան է պնդում, ապա հաշվի առնելով նրա կարգավիճակը՝ ակնկալվում է, որ այդ պնդումներն, անկախ դրանց բովանդակությունից, պետք է փաստվեն: Հրաչյա Հակոբյանն ունի՞, արդյոք, փաստող փաստեր, որ ով Հայաստանում հարստացել է, արել է դա թալանի ճանապարհով: Եթե ունի, ապա արագորեն պարտավոր է ներկայացնել դրանք յուր փեսային,իսկ նա էլ՝ համապատասխան մարմիններին: Եթե չունի, բայց պնդում է,ապա այդ երևույթն արդեն մի փոքր այլ կերպ կարող է որակվել՝ոչ այնքան բարեհունչ բառապաշարով:
Ցավոք, այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի մունետիկները չեն կարողանում հաղթահարել ունեցած թերարժեքության բարդույթը: Փաստացի չունենալով որևիցե այլ արժանիք, քան «աղքատ» լինելը՝ սրանք շարունակում են հասարակության ոչ բանիմաց հատվածի վրա տպավորություն գործելու սովորությունը՝ հույսով, որ մարդկանց «աչքերին թոզ փչելով» հավերժանալու են իրենց պաշտոններում:
Սխալ են կարծում…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

 Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի …