Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար. ՔԿ

Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սա ապացուցում է, որ քննչական մարմինների ու Վաչոյի միջև լուրջ կապ կա, վեցերորդ վարչությունից սկսած մինչև ՀՔԾ.1in

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը …