Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԿՍԱԾ ԽԱՂԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ.Ռոբերտ Մարգարյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԿՍԱԾ ԽԱՂԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ.Ռոբերտ Մարգարյան

Արցախի անկախ հանրապետության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած խաղը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար:

Միջազգային իրավունքով սահմանած ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում Արցախի ժողովուրդը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը: Այդ թվականից հետո Արցախի հանդեպ Հայաստանի ցուցաբերած հովանավորությունն ու աջակցությունը տեղավորվելով երկու անկախ պետությունների միջև բնական հարաբերությունների սահմաններում, անկախ Ադրբեջանի կամքից ու պնդումներից, զերծ են մնացել միջազգային ցանկացած արձագանքից:
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստանի մարզ, իսկ նրա նախագահին մարզպետ կոչելով ու վերջին քայլով պաշտոնական հանդիպումից հանելով Արցախի դրոշը, փաստորեն Հայաստանի ու Արցախի միջև միջպետական հարաբերությունները իջեցնում է կենտրոնական իշխանության (կառավարության) և երկրի մարզերից մեկի միջև հարաբերությունների: Որքան էլ որ տարօրինակ թվա, միջազգային իրավունքի դիտանկյունից սա կարող է Հայաստանի կողմից Արցախի տարածքի օկուպացիա համարվել, որի մասին արդեն երեք տասնամյակ է ինչ հավակնում է Ադրբեջանը և որի դեմ պայքարել են Հայաստանի ու Արցախի իշխանությունները:
Տարածքների օկուպացմանը միջազգային հանրությունը չափազանց կոշտ է արձագանքում, ընդհուպ օկուպացիայի ենթարկված երկրին օժտելով իր տարածքները բռնի ուժի կիրառմամբ հետ ստանալու իրավունքով: Կարծում եմ բոլորի հիշողության մեջ թարմ է թե միջազգային հանրությունն ինչպես արձագանքեց Ղրիմը Ռուսաստանի տարածքին կցվելուն և միջազգային ինչպիսի սանկցիաներ կիրառվեցին Ռուսաստանի դեմ:
Դժվար կարող եմ հավատալ որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ իր սկսած խաղի վտանգավոր հետևանքների մասին կամ նրա շրջապատում չկան Արցախի հիմնահարցի մանրամասնություններին ու միջազգային իրավունքին ծանոթ խորհրդատուներ:
Հետևաբար հնարավոր է, որ այս ամբողջն իրականացվում է նախապես մանրակրկիտ կերպով մշակված սցենարի համաձայն, որն ի դեպ համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ: Նման պայմանավորվածության գոյության մասին Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձել է հոկտեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Սկզբնական փուլում հարցականի տակ է առնվում Արցախի անկախ հանրապետություն լինելու փաստը: Հաջորդ փուլում հայրենասիրական կեղծ կոչերի գեղեցիկ կաղապարում փորձ է կատարվելու Արցախը ներկայացնել որպես Հայաստանի մարզերից մեկը, ինչը Հայաստանի վարչապետին թույլ կտա ոչ միայն Արցախի անունից մասնակցել բանակցություններին այլ հետագային այդ կապակցությամբ որոշումներ ընդունել: Սցենարի վերջին արարում հնարավոր է արդեն մարզի կարգավիճակ ստացած Արցախի ինքնիշխանությունը փոխանակել արևմուտքի կողմից խոստացված ներդրումների և տարածաշրջանային խոշոր նախագծերին Հայաստանի մասնակցության հետ:
Ի դեպ, վերջին տարիներին նման ձևաչափով տարածքների զիջման միջազգային փորձ գոյություն ունի:
Երկու տարի առաջ Եգիպտոսի խորհրդարանը վավերացրեց այդ երկրին պատկանող «Թիրան» և «Սանաֆիր» կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելու մասին համաձայնագիրը: Հիշենք, որ 2013 թվականին Եգիպտոսի բանակի կողմից իրականացված հեղաշրջման ժամանակ Սաուդյան Արաբիան իր աջակցությունն էր ցուցաբերել հեղաշրջման ղեկավար գեներալ Աբդոլֆաթահ ալ-Սիսիին:

Ռոբերտ Մարգարյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լսեցի Էդմոն Մարուքյանի լայվը, ամոթ, եւ այդպես խոսում է մարդ, ում նույն նախկինները պուպուշ պահել-պահպանել են…

Միշտ վիճել եմ այն մարդկանց հետ, ովքեր պնդել են, թե քաղաքականությունը անբարոյականություն է, վիճել եմ, …