Շաբաթ , Նոյեմբերի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն. Արթուր Թովմասյան

Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն. Արթուր Թովմասյան

 Իմ ֆբ-ն ընկերների մեջ կան բազմաթիվ արհեստավարժ լրագրողներ:

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
ԶԼՄ-ները մարդկանց ու պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների ինքնատիպ օրագիրն են, հաճախ նաեւ այդ իրադարձությունները կանխորոշողն ու թելադրողը` դրանով իսկ ծանրակշիռ, երբեմն նույնիսկ ճակատագրական դեր ունենալով քաղաքացու եւ պետության կյանքում:
Լրատվամիջոցների եւ լրագրողների օբյեկտիվությունն ու անկեղծությունը, ազատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված են ազատ մտածելու, արտահայտվելու եւ գործելու հնարավորությունից:
Վերստին շնորհավորելով Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն:
Արթուր Թովմասյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com