Շաբաթ , Նոյեմբերի 23 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դեղատան աշխատակցի նկատմամբ զինված ավազակային հարձակման գործով բացահայտվել է նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք.ՀՀ Քննչական Կոմիտե

Դեղատան աշխատակցի նկատմամբ զինված ավազակային հարձակման գործով բացահայտվել է նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը …