Հինգշաբթի , Հունվարի 23 2020
Սկիզբ / Հասարակություն / Իշխանությունները կրկին դիմեցին բացահայտ տեռորի՝ ապացուցելով, որ փաստացի սրբություն չունեն

Իշխանությունները կրկին դիմեցին բացահայտ տեռորի՝ ապացուցելով, որ փաստացի սրբություն չունեն

Իշխանությունների ջանքերը՝ հասնելու Հրայր Թովմասյանի ինքնակամ հեռացմանը, հետզհետե անցնում են ընկալելիի սահմանները:

Թովմասյանին ՀՔԾ-ի ճարակ դարձնելուց հետո (Սասուն Խաչատրյանի դուքանի վերածված կառույցը հոկտեմբերի 17-ին այցելել էր ՀՀԿ-ի գրասենյակ ու փորփրել Հրայր Թովմասյանի գործերը)՝ նույն օրը, ԱԱԾ-ի աշխատակիցներն այցելել են Թովմասյանի հայրական տունը՝ թիրախավորելով հորն ու դուստրերին:
Ընդ որում՝ ուշագրավ է, որ Թովմասյանի հոր հետ զրույցը, որը տեղի է ունեցել նրա տանը, ընթացել է տան կտուրի վերաբերյալ. Հետարքրքվել են, թե որքան են ծախսել կտուրի վերանորոգման վրա:
Անկասկած, ինչպես ԱԱԾ-ականների տեսակցելը Թովմասյանի հորն, այնպես էլ Թովմայսանի հայրական տանը կտուրի թեման արծարծելը պատահական չեն կարող դիտվել, այլ ամբողջությամբ տեղավորվում են Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման տրամաբանությունում:
Ակնհայտ է, որ իշխանությունները հիասթափվել են օրերս ՍԴ որոշումից, որը չէր արդարացրել իշխանությունների սպասելիքները, դեռ ավելին՝ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված հատուկ կարծիքը բնավ այն չէ, ինչ ներկայացվում էր իշխանությունների կողմից (հարցը խորքային վերլուծության էր ենթարկել Արփինե Հովհաննիսյանը):
Եվ, ահա, չունենալով ելք՝ իշխանությունները կրկին դիմում են բացահայտ տեռորի՝ այս անգամ, սակայն, ապացուցելով, որ փաստացի սրբություն չունեն:
Բայց Թովմասյանի նկատմամբ իրականացվող տեռորն, իհարկե, եզակի չէ իր տեսակի մեջ. դրան զոհ են դարձել նույն Ռոբերտ Քոչարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանը միայն թե այն տարբերությամբ, որ ի տարբերություն երկուսի, Թովմասյանը դեռ մեկուսարանում չէ:
Եթե այս տեմպերով շարժվեն, աներկբա է, որ չի ուշանա այն օրն, երբ ՍԴ նախագահին նույնպես տարբեր սպառնալիքների արդյունքում կտեղավորեն ԱԱԾ մեկուսարանի բանտախցերից մեկում՝ ստիպելով խոստովանել այն, ինչը նա երբեք չի գործել՝ պայանով, որ հանգիստ կթողնեն հարազատներին ու այլևս նրանց հետ տան կտուրի թեմայով զրույցներ չեն ունենա:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հակաարդարադատություն. ովքե՞ր են պատասխանատու գեներալին տանջամահ անելու համար

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է: Հերոսը կյանքի ու մահվան սահմանագծին է հայտնվել …