Կիրակի , 9 Օգոստոսի 2020
Սկիզբ / Սոցցանց / Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան

Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան

Լրագրող Անժելա Թովմասյանն ՖԲ իր էջում գրել է.

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։
Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։
Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։
«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։
Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։
Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար։
Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է մեղավոր: Դեսպա՞նը, Եզրաս Սրբազա՞նը, Արա Աբրահամյա՞նը, Զարեհ Սինանյա՞նը, Նորիկ Թևանյա՞նը, Սարիբե՞կը

Տեսանյութը, որը երեկ տարածվեց սոցցանցերում և իմ էջում նույնպես, բուռն արձագանք ունեցավ: Մոնիթորինգի ենթարկելով այդ …