Չորեքշաբթի , Հունվարի 22 2020
Սկիզբ / Հասարակություն / Երևան՝ իմ սեր. ովքե՞ր են ատելություն հրահրողները

Երևան՝ իմ սեր. ովքե՞ր են ատելություն հրահրողները

Նոյեմբերի 19-ին՝ Երևանի տոնին, «սիրո ու համերաշխության» հեղափոխական լոզունգների պակաս չզգացվեց: Իշխողները շարունակում էին սեր խոստովանել հասարակությանն ու քաղաքին, իսկ ահա քաղաքապետ Մարությանն էլ հասցրեց անգամ նվեր ստանալ՝ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք ու ազատություն» գիրքը:

Սակայն արդյո՞ք քաղաքում, իսկ ավելի ճիշտ՝ երկրում մթնոլորտն իսկապե՞ս տոնական կարելի էր համարել: Բնա՛վ, քանի որ իշխանությունները վաղուց հաջողացրել են հասարակության մեջ սպանել տոնի զգացողությունը: Եվ հարցը միայն Երևանի տոնին չի վերաբերում, առհասարակ:
Ի՞նչ տոնի մասին կարելի է խոսել՝ սևերի ու սպիտակների, յուրայինների ու հակառակորդների բաժանված երկրում, ուր ներկաները՝ բախտի բերմամբ ու բոլորովին պատահմամբ իշխանության ղեկին հայտնվածներն, աջուձախ թրատելով գնում են:
Թրատում են ամեն ինչ՝ պետական կառույցները, պետական համակարգը, ժողովրդավարության սկզբունքները:
Ի՞նչ տոնի մասին կարելի է խոսել, եթե դրան իսկական բովանադակություն հաղորդողը միասնությունն է Հայաստանից պակասել: Ցանկացած տոնի հիմնական առաքելություններից մեկն էլ միասնականությունը խթանելն է, դրան նպաստելը: Ինչպե՞ս նպաստես մի բանին, եթե այն առհասարակ գոյություն չունի:
Ինչ վերաբերում է բուն քաղաքի խնդիրներին, ապա այստեղ, առհասարակ, մեկնաբանելու բան չկա: Մարության Հայկը կարողացել է անել ամեն ինչ՝ երևանցիների սրտում նորմալ քաղաք ունենալու հույսը մեկընդմիշտ սպանելու համար: Այդպես էլ օդից կախված են մնում գրեթե այն բոլոր խոստումները, որոնք հնչել են նրա շուրթերից: Երբ երևանցիները փորձում են մատնացույց անել խնդիրներն ու հարցնել՝ ինչո՞ւ դրանք չեն լուծվում, Մարությանն անմիջապես հայտարարում է՝ բոլոր խոստումները տրվել են 5 տարվա համար, ուստի՝ պետք է 5 տարի սպասել, որպեսզի հնարավորություն ունենալ տեսնելու տրված խոստումների ի կատար ածումը: Մարդիկ էլ սպասում են ու սպասում:
Սպասելն, իհարկե, լավ է, բայց այն վտանգը, որ դրանից կարող է բխել իշխանությունների համար, ավելի քան իրական է: Սպասողները կարող են հանկարծ դադարել սպասել ու սպասումը վերածվի տոտալ հիասթափության՝ սրանից բխող հետևանքներով:
Այդ ժամանակ է՞լ են, տեսնես, իշխանությունները սեր խոստովանելու…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հակաարդարադատություն. ովքե՞ր են պատասխանատու գեներալին տանջամահ անելու համար

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է: Հերոսը կյանքի ու մահվան սահմանագծին է հայտնվել …