Ուրբաթ , Փետրվարի 21 2020
Սկիզբ / Հասարակություն / Պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում. Երվանդ Վարոսյան

Պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում. Երվանդ Վարոսյան

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասաց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։

Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։
Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։
Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։
Հիմա, միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման` օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։
Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան  ֆեյսբուքյան էջից
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կառավարության նամակների բաժնի պետը՝ ընդդեմ վարչապետի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր …