Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Պահանջում եմ քրեական գործ հարուցել նման խուժանի դեմ. Ստյոպա Սաֆարյան

Պահանջում եմ քրեական գործ հարուցել նման խուժանի դեմ. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ՖԲ իր էջում գրել է.
Որպես Հանրային խորհրդի անդամ, որպես ՀՀ կառավարության խորհրդատվական մարմնի ներկայացուցիչ, ՀՀ կառավարությունից, ՀՔԾ-ից, ՀՀ դատախազությունից հետաքրքրվում եմ՝ 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման քննված ու դատաքննության փուլում գտնվող գործում, դրա շրջանակներում քննվող այլ գործերում ինչո՞ւ են բացակայում ժողովրդին ու ընդդիմադիր գործիչներին ակտիվիստներին հետապնդած բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ բազազի՝ Ռոբերտ Մելքոնյանի անունը:

Ակնկալում եմ բացատրություններ, այլապես, հանրությանը քաջ հայտնի սույն և այլ դահիճներ այնքան են լկտիացել, որ իշխանության մեջ անպատժելի մնալով այժմ էլ անպատժելի են իշխանությունից դուրս:
Նրա նմանների պատճառով են ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենվցիայի մի շարք հոդվածների խախտումներ արձանագրվել, որոնք վերաբերում են քաղաքացիների ազատ հավաքների իրավունքին:
Նրա նմանների պատճառով հարյուրավոր մարդիկ խեղվել են, նրանց արժանապատվությունը նսեմացվել:
ՀՀ կառավարությունը և ոստիկանապետը պարտավոր է նրանից ետ վերցնել իր ուսադիրները. ուսադիրներ պետք է կրի ոստիկանը, ոչ թե գյադան կամ բերիայի ժառանգը: ՀՀ կառավարությունը պարտավոր է նրա ընտանիքի վրա դնել ՄԻԵԴ որոշումներով համապատասխան գործերով փոխհատուցման բեռի մի մասը: Նրանք պետք է կանգնեն դատարանի առջև ու կրեն արժանի պատիժ: Պահանջում եմ քրեական գործ հարուցել նման խուժանի դեմ:
Եթե ՀՀ Ոստիկանությունն ու դատախազությունը չկատարեցին այս օրինական պահանջը, ենթակա են արձակման:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հերթը հասավ YouTube-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հանդես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով