Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Ալեն Սիմոնյանը «բոչկա է գլորոմ» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

Ալեն Սիմոնյանը «բոչկա է գլորոմ» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

Այս օրերին ակտիվ քննարկման առարկա է դարձել 1999-ի հոկտեմբերի 27-ին հայաստանյան խորհրադրանում տեղի ուենցած ոճրագործության թեման: Ասում են՝ իշխանությունները վերաբացելու են գործն ու խորամուխ լինելու դրա մութ կողմերի բացահայտմանը:
Բացահայտելու բան, իհարկե, կա՝ հատկապես հաշվի առելով այն, որ այս 20 տարիների ընթացքում հասարակության ներսում կուտակված հարցերի պակաս երբեք չի էլ զգացվել, սակայն, ուշագրավն այստեղ առավելապես այն է, թե ինչու են իշխանությունները որոշել փորփրել անցյալը:
Այս հարցի վրա կարող է լույս սփռել, օրինակ, Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ արված հոկտեմբերի 27-ին:
ԱԺ փոխխոսնակը որոշել էր սեփական հիշողություններով կիսվել իր երիտասարդության շրջանից՝ պատմելով, մասնավորապես, 1999-ի հոկտեմբերի 27-ի վերաբերյալ այդ օրերին իրեն հասած բամբասանքների ու լուրերի մասին:
Չցանկանալով ծանրաբեռնել ընթերցողի միտքը Սիմոնյանի հուշերի մանրամասներով՝ միայն նշենք, որ նրա ներկայացրած քրոնիկոնից այնպիսի տպավորություն է ստեղծվոմ, թե հոկտեմբերի 27-ի պատվիրատուն, իրականացնողն ու շահառուն Ռոբերտ Քոչարյանն է հանդիսացել:
Թե ինչու է Փաշինյանի աջ ձեռքի դերում հանդես եկող Սիմոնյանը որոշել «բոչկա գլորել» Քոչարյանի ուղղությամբ, պարզից էլ պարզ է: Նրա մեմուարները լիովին տեղավորվում են այն պետական քաղաքականության շրջանակներում, որ տարվում է «նոր» Հայաստանում:
Բանն այն է, որ Նաիրի Հունանյանի հայտնի դիմումը, որը բավական լուրջ արձագանք է ստացել Հայաստանում, շատերի կողմից որակվեց որպես իշխանություններին արված գործնական առաջարկ՝ ազատություն՝ Փաշինյանի համար ցանկալի անուն հնչեցնելու դիմաց սկզբունքով:
Ակնհայտ է, որ այդ ցանկալի անունը Ռոբերտ Քոչարյանի անունն է, քանի որ իշխանությունների օրակարգում է այժմ հայտնվել Մարտի 1-ի գործին փոխարինող մեկ այլ գործի բստրումը, որի դերում էլ հենց հանդես է գալու հոկտեմբերի 27-ի գործը:
Սիմոնյանի գրառումն ամբողջությամբ բացահայտում է իշխանությունների պլաններն ու այն, թե ինչպես են նրանք պատրաստվում Քոչարյանին «փակել» առհավետ:
Մեղավորն արդեն իսկ նշանակված է, մնում է գտնել հոդվածն ու հիմնավորել այն: Հոդվածը կգտնվի, իսկ հիմնավորելն էլ կթողեն Ալեն Սիմոնյանի վրա: նա հաստատ իր երիտասարդությունից էլի ինչ-որ բաներ է հիշում, որոնց մասին կխոսի գուցե իր հետագա «ստատուսներում»:
Ահա այսպիսի նորհայաստանյան արդարադատություն…վկա՝ ալենչիկը…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Երևան՝ իմ սեր. ովքե՞ր են ատելություն հրահրողները

Նոյեմբերի 19-ին՝ Երևանի տոնին, «սիրո ու համերաշխության» հեղափոխական լոզունգների պակաս չզգացվեց: Իշխողները շարունակում էին սեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով