Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Նիկոլ Փաշինյանի «շեդևռի» քայլը. խի՞ղճն է տանջել

Նիկոլ Փաշինյանի «շեդևռի» քայլը. խի՞ղճն է տանջել

Անկասկած, շատերը կհիշեն հետհեղափոխական Հայաստանի առաջին աղմկահարույց սկանդալներից մեկը՝ ՊԵԿ-ի աշխատակցի շուրջ բարձրացած աղմուկը, որի կենտրոնում էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը. նա ՊԵԿ աշխատող Հայկ Մարտիրոսյանին, իբր ՀՀ դրոշի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի համար, դուրս էր թողել համակարգից՝ հրահանգելով ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին շարքերը մաքրել «անհայրենիքներից»:
Փաշինյանը հանդես է եկել հերթական ֆեսյբուքյան գրառմամբ, որով տեղեկացրել է, որ ՊԵԿ նախագահին հրահանգել է կրկին ծառայության ընդունել ՊԵԿ աշխատող Հայկ Մարտիրոսյանին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»,- մասնավորապես՝ գրել է Փաշինյանը:
Իհարկե, ապրիլին կատարվածն ինքնըստինքյան նոնսենս էր, որ չէր կարող ունենալ որևիցե ռացիոնալ բացատրություն: Միակ բացատրությունը, թերևս, այն էր, որ Փաշինյանը որոշել էր ինքնափիառվել քաղաքացու հաշվին՝ հանրությանը հայրենասիրութան էտալոն երևալու համար:
Հիմա հարց է առաջանում, թե ինչու է որոշել ժողովրդի վարչապետը հետքայլ կատարել ու, փաստորեն, կամա-ակամա խոստովանել այն ժամանակ իր գործած անհեթեթությունը: Չի բացառվում, որ Նիկոլին ինչ-որ մեկը հուշել է, որ ժամանակն է հիմա էլ փիառվելու հենց այսպես՝ գործած մեղքերն ինչ-որ կերպ քավելով:
Այսինքն՝ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա գործ ունենք շարքային գեղական փիառի հետ: Հիմա էլ, ըստ երևույթին, վարչապետը ցանկանում է ազգին ապացուցել իր «ողորմածությունը», այն, ինքն էլ սիրտ ունի ու հումանիստ է:
Իհարկե, լավ է, որ գործազրկության տոտալ մթնոլորտում գոյատևող երկրում ևս մեկ քաղաքացի կունենա իր մշտական աշխատանքը, սակայն, միանշանակ է, որ նման տրյուկներն այլևս ոչ ոք չի պատրաստվում հալած յուղի տեղ ընդունել, բոլորն էլ շատ լավ հասկացել են՝ ինչ է երկրում կատարվում, որն է Փաշինյանի գլխավոր ստիմուլն այս կյանքում:
Փիառի համար խելքն իրենը չէ…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ . Ռոբերտ Մարգարյան

 Կոնգրեսական Ադամ Շիֆը ՀՀ վարչապետի Լոս Անջելես կատարած այցի կապակցությամբ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով