Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Yerkir. ԿԳՄՍ նախարար և Արաբագիտության ամբիոնի ասիստենտ Արայիկ Հարությունյանը 2007 թ-ից առայսօր՝ 11 տարի, գիտական որևէ հոդված չի հրապարակել

Yerkir. ԿԳՄՍ նախարար և Արաբագիտության ամբիոնի ասիստենտ Արայիկ Հարությունյանը 2007 թ-ից առայսօր՝ 11 տարի, գիտական որևէ հոդված չի հրապարակել

ԿԳՄՍ նախարարությունը «հերքում» է տարածել, որը միայն հաստատում է Yerkir.am-ի՝ “Հաղորդում ապօրինության մասին. Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում չպետք է դասավանդեր՝ ըստ գիտխորհրդի” հրապարակման հիմնական շեշտադրումները։

Yerkir.am-ը պնդել է, որ ԵՊՀ պաշտոնական կայքի համաձայն՝ ԿԳՄՍ նախարար և Արաբագիտության ամբիոնի ասիստենտ Արայիկ Հարությունյանը 2007 թ-ից առայսօր՝ 11 տարի, գիտական որևէ հոդված չի հրապարակել։
ԿԳՄՍ նախարարության՝ իբրև հերքման հիմք ներկայացրած՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի տրամադրած տեղեկանքը միայն հաստատում է այս տեղեկությունը։
Yerkir.am-ը պնդել է, որ Արայիկ Հարությունյանի նման արտոնյալները ԵՊՀ-ում շատ չեն, քանի որ համալսարանում դասավանդող շատ այլ ասիստենտներ վերջին տարիներին բազմաթիվ գիտական աշխատություններ են հրապարակել․ Գեղամ Գևորգյանի տրամադրած տեղեկանքը սա էլ է հաստատում։
Yerkir.am-ը պնդել է, որ ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ «մրցութային ընտրությանը մասնակցող թեկնածուները պետք է ունենան վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 3 տպագրված աշխատանք՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում»։ Վերջին 5 տարում ԵՊՀ-ում աշխատող թեկնածուները պետք է անցած լինեն նաև որակավորման բարձրացման ծրագիրը (առնվազն 30 կրեդիտ)»։
ԿԳՄՍ նախարարության՝ իբրև հերքման հիմք ներկայացրած՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից տրված տեղեկանքը միայն հաստատում է այս պնդումը՝ բացառությամբ, որ Արայիկ Հարությունյանը հնարավորություն չի ունեցել մրցութային հանձնաժողովի առջև խոստովանելու, որ վերջին 11 տարում տպագրված առնվազն 6 գիտական աշխատանք չունի։ Մեջբերում ենք տեղեկանքի այդ հատվածը․ «2011-12 թթ ուսումնական տարվանից սկսած ուսանողական համակազմի թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված՝ ԵՊՀ-ում ժամանակավորապես կասեցվել են ասիստենտի և դասախոսի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությունները։ Ըստ այդմ՝ մինչ օրս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի տեղակալման մրցութային ընտրություն չի հայտարարվել»։
ԿԳՄՍ նախարարությունը Yerkir.am-ի հրապարակմանն արձագանքելով՝ ընդգծում է Գեղամ Գևորգյանի պնդումը, որ արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի մրցույթ չի անցկացվել և հետևություն է անում, որ պայմանագիրը Արայիկ Հարությունյանի հետ օրինականորեն երկարացվել է` մինչև նոր մրցույթի անցկացումը:
Այստեղ հարցի հասցեատերը դառնում է ԵՊՀ ռեկտորատը․ ի՞նչ հիմքով է երկարացվել Արայիկ Հարությունյանի հետ պայմանագիրը, եթե 8 տարի մրցույթ չի անցկացվել և 8 տարի պարզ չէ՝ ինչ որակավորման մասնագետներ են դասավանդում մեր ուսանողներին, այսինքն՝ ապագա մասնագետներին, որոնցից շատերը նաև հսկայական գումարներ են վճարում այդ ուսման դիմաց։
Եթե թերացումը ԵՊՀ ռեկտորատինն է, ուրեմն ԵՊՀ-ում կուտակված վերջին շրջանի բազմաթիվ խնդիրներին ավելանում է ևս մեկ ինքնախոստովանություն։
Եվ ամենակարևորը․ Գեղամ Գևորգյանը տրամադրել է ստորագրված տեղեկանք, որի համաձայն՝ «2011-12 թթ ուսումնական տարվանից սկսած ․․․ԵՊՀ-ում ժամանակավորապես կասեցվել են ասիստենտի և դասախոսի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությունները»։ Մեր կարճ հարցախույզը պարզեց, որ սա կեղծ տեղեկանք է՝ գոնե ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասով․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասիստենտ Գեղամ Բադալյանը մասնակցել է ասիստենտի տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրություններին և հաղթել 2016-17 թվականներին։ Բնականաբար, այդ մրցույթին այլ թեկնածուներ էլ են մասնակցել։
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի միցույթների թեմային այլ օրինակներով դեռ կանդրադառնանք։ Նաև կպարզենք՝ արդյո՞ք Արաբագիտության ամբիոնում՝ բացառության կարգով, ասիստենտի մրցույթ իսկապե՞ս չի անցկացվել, թե՞ դա հայտարարվում է նախարարի դեմքը փրկելու համար։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Նաև կպարզենք՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանը մինչև 2019 թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ պարտաճանաչ հաճախել է իր բոլոր դասերին և եթե ոչ՝ արդյո՞ք բացակայությունը հիմնավորող պատշաճ փաստաթուղթ ներկայացրել է։
Այժմ կցում ենք Yerkir.am-ի հրապարակմանը ԿԳՄՍ նախարարության արձագանքն ամբողջությամբ՝ ներառյալ ԵՊՀ ռեկտորի ժպ Գեղամ Գրիգորյանի տրամադրած տեղեկանքը։
«Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են
Ստորև հրապարակում ենք դա հավաստող փաստաթուղթը: Չի անցկացվել որևէ մրցույթ և պայմանագիրը Արայիկ Հարությունյանի հետ երկարացվել է` մինչև նոր մրցույթի անցկացումը»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է.168 zham

«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով