Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Արայիկ Հարությունյանի «խերը». Նիկոլը քյալլա է ուտում

Արայիկ Հարությունյանի «խերը». Նիկոլը քյալլա է ուտում

Այս օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժ թեմաներից է դարձել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Եթե անկեղծ՝ ապա Հարությունյանը, խոշոր հաշվով, երբեք էլ Փաշինյանի թիմի գովելիներից չի եղել: Նրա նշանակումից կարճ ժամանակ անց արդեն իսկ առաջ էր եկել այն հարցը, թե Փաշինանը համապատասխան որոշում կայացնելիս հատկապես ի՞նչ նպատակով է կանգ առել հենց Հարությունյանի վրա: Դժգոհություններն է՛լ ավելի սրվեցին, երբ Հարությունյանին շնորհվեց սուպեր նախարարի տիտղոսն, ու միանգամից մի քանի ոլորտների կառավարումը վստահվեց բավական կասկածելի ընդունակություններ ունեցող մեկին, ով հետո պետք է ապացուցեր, որ կասկածներն ու տարակուսանքները միանգամայն տեղին էին:

Ուսանողներն ու դասախոսներն ապստամբել են և արել են դա միանագամայն արդարացի պատճառներով: Ինչ-որ մեկը որոշել է, որ Հայաստանին այլևս հարկավոր չեն ո՛չ հայոց լեզուն, ո՛չ հայ գրականությունն ու պատմությունը: Աելին՝ հայտնի է արդեն, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հայաստանյան դպրոցներում էլ չի դասավանդվելու:
Բողոքի ալիքը նախ պատել էր Համալսարանն, իսկ հետո այն հասավ Կառավարութան շենք, որին միացան նաև ՀՅԴ-ականներն՝ ակնհայտորեն տալով այս ամենին քաղաքական աստառ:
Արայիկ Հարությունյանի ոտքերի տակից հողը գնում է և դա այլևս փաստ է:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական արկածախնդրությունն է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է Գյումրվա քյալլա կտրում, ուտում: Հրապարակել է նաև իր կերած քյալլայի լուսանկարն ու գրառել՝ «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ»:
Սրանով Փաշինյանն, ըստ էության, արձագանքել է «Հուզանգ ու զանգ» խայտառակ փերֆորմանսի առաջացրած հասարակական նեգատիվ արձագանքներին: Սատանիստական երանգներով, այլասերման տարրեր պարունակող ներկայացումը, որի վրա ծախսվել էր մոտ 3մլն դրամ պետական միջոցներից, խիստ քննադատության էր արաժանել հասարակական շրջանակների կողմից:
Ի դեպ՝ ներկայացման ջատագովը նույն Արայիկ Հարությունյանն էր, իսկ դրան մասնակցողների թվում էր նաև Փաշինյանի թիմակիցներից Խաչունցն, ով արդեն իսկ հասցրել է հայտարարել, թե հրաժարական չի տալու, քանի որ ոչ մի ամոթալի բան չի արել:
Փաշինյանի վիճակն իրականում լուրջ է և ակնհայտ է, որ հասարակությունն այլևս ոչ միայն սկսում է հիասթափվել նրանից, այլև ողջ թափով սկսում է ընդդիմանալ նրա թիմի նոու-հաուներին: Ակներև է, որ, դիցուք, Արայիկ Հարությունյանի նոու-հաուները թանկ են նստելու նրա վրա, սակայն Փաշինյանի համար իրավիճակի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ նա փաստացի չգիտի, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ: Եթե ձեռք տա Արայիկին, դրսի տերերն էլ իրեն «ձեռք կտան», քանի որ ԿԳՄՍ նախարարը կատարում է հենց դրսի տերերի պատվերները: Եթե ոչինչ չանի ու գովի, ինչպես հիմա է անում, ապա կարող է էական հարված հասցնել իր անկում ապրող վարկանիշին՝ դրանից բխող հետևանքներով: Մի խոսքով՝ ընկել է կրակը «ժողովրդական» վարչապետն ու հիմա «մանթոյից» իր արևին ինչ-որ հումորներ է անում…
Հասարակությունն այլևս սթափվել է լեթարինգիական քնից և արել է դա նախևառաջ Փաշինյանի օգնությամբ: Այս կարճ ժամանակահատվածում «նորհայստանյաններն» այնքան «ղալաթ են կերել», որ այդ ղալաթները մարսելն ուղղակի անհնար է դարձել:
Քյալլա ուտելն այս պարագայում չի կարող օգուտ բերել աղեստամոքսային տրակտին…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը, քայլարաստների կողմից մի քանի արշավներից էր կազմված

Մեր Երկրում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է 17 ամիս, ու դեռևս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով