Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Սփյուռք / ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԿԱԶԱՆՉՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԿԱԶԱՆՉՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Նոյեմբերի 9-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը տիկնոջ՝ Իվետ Բայբուրդյանի հետ մասնակցեց Սբ․ Հովհաննես-Կարապետ եկեղեցու հանձնախմբի 7-րդ միջոցառմանը, որը կրում էր «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը։ Միջոցառման ընթացքում հանգանակված գումարը կուղղվի Դել Մարում նոր եկեղեցական և մշակութային համալիրի կառուցմանը։ Դեսպան Բայբուրդյանն իր ելույթում ողջունեց աստվածահաճո նախաձեռնությունը և շեշտեց, որ նոր հայկական եկեղեցու կառուցումը մեծ նպաստ կբերի Սան Դիեգոյի հայկական համայնքի հայապահպանության, արմատներին մոտ կանգնած սերունդներ դաստիարակելու կարևոր գործին։

Միջոցառումը լիովին ծառայեց նպատակին և հաջող արդյունքներ արձանագրեց։

Հարավային Կալիֆորնիայի Սան Դիեգոյում հայերը հաստատվել են 1920-ականներից։ Հայ առաքելական եկեղեցին այստեղ պաշտոնապես գործում է 1965թ-ից։ Այսօր Սան Դիեգո քաղաքում և մարզում բնակվում է մոտավորապես 12 հազար հայ։
Նույն օրը դեսպան Արմեն Բայբուրդյանը տիկնոջ՝ Իվետ Բայբուրդյանի հետ մասնակցեց հայտնի նկարիչ Ժան Կազանչյանի աշխատանքների “Echoes” ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Սան Դիեգոյի Meyer Fine Art արվեստի սրահում։ Ժան Կազանչյանը տիկնոջ հետ բնակվում է Կալիֆորնիայի Վենիս քաղաքում և Փարիզում։
Դեսպան Բայբուրդյանը շնորհավորեց Ժան Կազանչյանին ցուցահանդեսի բացման առիթով։ Նա նշեց, որ նկարչի կյանքի պատմությունը, ինչպես նաև արվեստն ու ներկա հաջողությունը վառ օրինակ են ցեղասպանությունից փրկված ընտանիքից դուրս եկած հայ մարդու տոկունության, տաղանդի ու հաջողելու կամքի, ինչի շնորհիվ աշխարհը հիանում է հայ արվեստի ու մշակույթի հարուստ ժառանգությամբ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գլենդեյլի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի

Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով