Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Հրապարակ» . «ՊՊԳՎ֊ն լուծարում են, որովհետև «հեղափոխությունից» հետո իշխանությունները ստեղծել են 3֊4 անձնական օգտագործման պահնորդական ֆիրմաներ

«Հրապարակ» . «ՊՊԳՎ֊ն լուծարում են, որովհետև «հեղափոխությունից» հետո իշխանությունները ստեղծել են 3֊4 անձնական օգտագործման պահնորդական ֆիրմաներ

«Հրապարակ»-ը գրում է. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն կառուցվածքային միավոր է: Վարչությունն իր ենթակայության տակ գտնվող ենթակառույցների ուժերով` պայմանագրային հիմունքներով, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների պահպանությունը։

Գույքի և անձի անվտանգության հետ կապված այլ կարգի վճարովի ծառայությունների մատուցում, այդ թվում` նյութական արժեքների (բեռների) ուղեկցումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Պետական պահպանությունն ապահովում է քաղաքացիների և կազմակերպությունների սեփականության պաշտպանությունը ոստիկանության պահակազորերի միջոցով և պահպանության տեխնիկական միջոցներով, արձագանքում է ահազանգերին՝ ազդանշանային սարքավորման տեղակայման վայր բռնող խմբերին ուղղորդելու ճանապարհով, ինչպես նաև ապահովում է սեփականության պահպանությունը դրա փոխադրման ժամանակ:
Հրապարակը ահազանգ ստացավ Պետական պահպանության գլխավոր վարչությունից․
-Մեզ զգուշացրել են, որ ներքին կարգով բոլորս դիմում գրենք և ազատվենք աշխատանքից։ Ասում են, որ ՊՊԳՎ –ը լուծարվում է։ Ինչի՞ համար, չենք հասկանում։ Աշխատակիցների մեծ մասը բյուջեից չի սնվում, արտաբյուջետային են, նրանց վճարում են մասնավոր ընկերությունները, այդքան մեծ թվով աշխատակիցների մի ստորագրությամբ կարելի՞ է դրսում թողնել։ Ստորաբաժանումներ ունենք Հայաստանի համարյա բոլոր մարզերում։ Վարչության ենթակայության տակ գործում են կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը, անձի անվտանգության և գույքի պահպանության բաժինը, տարածքային պահպանության բաժին-բաժանմունքները, հատուկ մասնագիտացված պահպանության վարչությունը, ավտոտնտեսությունը և 3 ինքնուրույն ռազմականացված ջոկատներ: Մասնագիտացված աշխատողներ ենք։
Երբ հետաքրքրվեցինք աշխատողների թվի մասին, տեղեկացրին, որ խոսքը մոտ 3000 աշխատակցի մասին է, ստույգ դժվար է ասել։ Ամենազավեշտալին այն էր, որ աշխատողներից որևէ մեկը չէր ուզում, որ իր անունը շոշափվի՝ հնարավոր բարդությունների մեջ չընկնելու համար։ Սրանից կարելի է պատկերացնել ժողովրդավարական ինչ երկրում ենք ապրում։ Մի հետաքրքիր փաստ ևս․ Աշխատողները վստահ չեն լուծարման մասով, նրանք ասում են, որ դա շղարշ է, որպեսզի տեղավորեն աշխատանքի այն մարդկանց, որոնց ուզում են։
ՀԳ Հենց նոր տեղեկացրին եւ գրավոր տեքստ ուղարկեցին՝ խնդրելով ավելացնել վերը նշվածին։
«ՊՊԳՎ֊ն լուծարում են, որովհետև «հեղափոխությունից» հետո իշխանությունները ստեղծել են 3֊4 անձնական օգտագործման պահնորդական ֆիրմաներ (պպգվ֊ներ այսպես ասած)..․ Մեկը Պատրիոտ սեքյուրիթին է։ Լիցենզիա է ստացել իշխանափոխությունից մեկ ամիս անց։ Իրականացնում է Սիթիների և այլ հպատակ կառույցների անվտանգությունը։ Սա ձեռք է բերել նաև Ինկասացիայի իրավունք, որ պահնորդականներից քչերն ունեն։ Վիթխարի ատկատի դաշտ ա պահնորդականը՝ նաև Սերժի ժամանակ էր էդպես։ Մյուսը՝ Պերսոնալ սեքյուրիթի՝ թեև ստեղծվել է 2014 կամ 15֊ին, սակայն ողջ կյանքում չունենալով միլիոն դրամի շրջանառություն՝ Աննայի ֆոնդին ամիսներ առաջ 30 միլիոն դրամ է մուծվել․..
Զիգզագի պահնորդությունը ստանձնել է ևս մի նորահայտ ՍՊԸ, որի անունը չեմ հիշում։
Հիմա պետական ՊՊԳՎ-ի պատվերները՝ մոտ 3,5֊4,5 միլիարդի կանցնեն մասնավորին…»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

VIDEO.Սկանդալային հայտարարություն.«Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները՝ խոշտանգված անձանավորությանը ասել են.հանգիստ նստի տեղդ».«NewsMedia»

Խորհրդարանում, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով