Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Բաց նամակ ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Սուսաննա Առաքելյանից:

Սարսափով տեղեկացա, որ Ձեր կողմից հռչակված Նոր Հայաստանում հայերին զրկում են մուտքի իրավունքից։
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ամուսինս՝ Յուրիկ Անդրանիկի Հովհաննիսյանը՝ Ղազախստանի քաղաքացի։ 1998թ.-ից ապրում ենք Ղազախստանում ամուսնուս և որդիներիս հետ։
Ես, իմիջիայլոց, Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական համայնքի փոխտնօրենն եմ և Ղազախստանի հանրապետության բոլոր մարզերի հայոց լեզու ուսուցանող ուսուցիչների մեթոդիստը, միաժամանակ դասավանդում եմ Պավլոդար քաղաքի Ազգային Վերածննդի դպրոցում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն, նպաստելով հայապահպանության գործին սփյուռքում, որի համար բազմիցս արժանացել եմ տարբեր խրախուսական պատվոգրերի։
Ավագ որդիս՝ Անդրանիկ Յուրիկի Հովհաննիսյանը 2011թ.-ից ապրում և սովորում է Հայաստանում։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր Օրբելի կենտրոնում՝ որպես փորձագետ։
Հայ-ռուսական համալսարանի և Օրբելի կենտրոնի կողմից մեկ շաբաթ առաջ գործուղվել էր Տաջիկստան՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի պետություններին նվիրված միջազգային գիտաժողովին։ Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում որդուս արգելել են մուտք գործել ՀՀ՝ առանց որևէ բացատրության։ 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսել են Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկացնեմ, որ որդիս շատ հայրենասեր է ու պատրաստ է իր ողջ իմացությամբ օգնել Հայաստանին ու Արցախին։
Եզրակացությունը կարող է մեկը լինել. կներեք արտահայտությանս, բայց կարծեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Ադրբեջանից բացի, հայտնվել է ևս մեկ երկիր՝ Նոր Հայաստանը, որն արգելում է հայրենասեր հայերի մուտքը Հայաստան։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչո՞ւ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ ։
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայոց լեզուն որբի գլո՞ւխ է, որ ամեն գնացող-եկող վրան դալլաքչիություն սովորի. Սերժ Սրապիոնյան. Yerkir

Հայոց լեզուն որբի գլո՞ւխ է, որ ամեն գնացող-եկող վրան դալլաքչիություն սովորի. Սերժ Սրապիոնյան Էս ի՞նչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով