Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / ՄԻՆՉԵՒ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐ ՈՐՈՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԻՏԻ ՊԱՐԶԱԲԱՆԻ, ԹԵ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ Ի՞ՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅՏՆՎԵԼ «ՉԱՐԻՔԻ» ԿՈՂՔԻՆ.Ռոբերտ Մելքոնյան

ՄԻՆՉԵՒ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐ ՈՐՈՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԻՏԻ ՊԱՐԶԱԲԱՆԻ, ԹԵ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ Ի՞ՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅՏՆՎԵԼ «ՉԱՐԻՔԻ» ԿՈՂՔԻՆ.Ռոբերտ Մելքոնյան

Ավելի վաղ գրել էի ու երեկ ևս մեկ անգամ համոզվեցի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում պահի ազդեցության ներքո կատարած իր հայտարարությունների տրամաբանական հետևանքները:
Մի կողմ թողած «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, որը կողմնակիորեն կարելի է կոռուպցիայի հետ համագործակցության մեղադրանք համարել ուղղված մեկ այլ պետությանը, որտեղ, ի դեպ, հյուրաբար գտնվում է այդ պահին, ուշագրավ էր նաև նրա «չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը» հայտարարությունը:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ 1996 թվականից 1998 թվականների ընթացքում Լևոն Տեր Պետրոսյանն առանց ժողովրդի վստահությունը ունենալու անօրինական կերպով տիրացել է իշխանությանը և չարիք է եղել ժողովրդի համար:
Ընդամենը մեկ օր առաջ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Լևոն Տեր Պետրոսյանի հետ հարաբերություններին, 2008 թվականի նախագահական ընտրություններում նրա շտաբում իր ներկայությանն ու մինչև 2012 թվականը ձգված քաղաքական համագործակցությանը:
Մինչև «Վատիկանների պադվալներում պախկված կոռուպցիոներների» որոնելը Նիկոլ Փաշինյանը թող բարի լինի և հանրության համար պարզաբանի, թե առնվազն 2008-ից 2012 թվականների ընթացքում ինչպե՞ս է հայտնվել 1996 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելով ու ժողովրդի վստահությունը չունենալով հանդերձ իշխանության տիրացած «չարիքի» կողքին:
Ռոբերտ Մելքոնյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի «շեդևռի» քայլը. խի՞ղճն է տանջել

Անկասկած, շատերը կհիշեն հետհեղափոխական Հայաստանի առաջին աղմկահարույց սկանդալներից մեկը՝ ՊԵԿ-ի աշխատակցի շուրջ բարձրացած աղմուկը, որի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով