Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Սփյուռք / Լոս Անջելեսում Լիլիթ Մակունցը փորձեց «պոդստավկա» անել Էդմոն Մարուքյանին, բայց՝ չստացվեց…

Լոս Անջելեսում Լիլիթ Մակունցը փորձեց «պոդստավկա» անել Էդմոն Մարուքյանին, բայց՝ չստացվեց…

ԱՄՆ-ում հայ-ամերիկյան բարեկամական խմբի հետ հանդիպումից հետո Ագզային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը օրերս այցելել էին Լոս Անջելես:

Լիլիթ Մակունցի համար կազմակերպվել էր հանդիպում հայ համայնքի հետ, ինչից հետո՝ նոյեմբերի 19-ին, Գլխավոր հյուպատոսարանում պետք է կայանար նրա ընդունելությունը: Չնայած դրան՝ ստացվեց, սակայն, տեղեկություն, որ ժամկետների հարցում փոփոխություն է եղել: Նոյեմբերի 19-ը փոխարինվել էր 18-ով, մի դեպքում, երբ ճիշտ նույն օրն ու նույն ժամին մեկ այլ վայրում՝ Բրբենքի Ս. Ղևոնդյանց Մայր տաճարի «Զօրայեան» սրահում, համայնքի հետ հադիպման էր գնացել Էդմոն Մարուքյանը, ինչը, թերևս, պատահական չէր կարող լինել:
Ըստ էության, հատուկ էր նման բան արվել, որպեսզի անտեսված մնա Մարուքյանի հանդիպումն ու համայնքի երևելիների կողմից առավելապես ուշադրության արժանանա Մակունցի մեծարմանը նվիրված միջոցառումը:
Ի դեպ՝ համայնքի ու Մակունցի միջև կայացած հանդիպման նախաձեռնողները, պետք է խոստովանել, ժամանակին նույն սիրահոժարությամբ սպասարկել են նաև նախկիններին ու եղել նրանց ստրուկները, ինչը, թերևս, մտածելու տեղիք չի կարող չտալ: Միևնույն ժամանակ մի տեսակ կասկածելի է թվում իմքայլականների՝ այսօրինակ «կամանդիրովկաների» հանդեպ ունեցած կիրքը, որի բավարարման հետևանքով, փաստորեն, պետական բյուջեն պարբերաբար աղքատանում է, իսկ այդ «վոյաժներից» ստացվող օգուտն՝ այդպես էլ մնում անտեսանելի ու անշոշափելի (իմքայլականների կողմից այդքան քարկոծվող նախկիններն անգամ իրենց թույլ չէին տալիս նման ճոխություններ ու «վոյաժներ». նույն Աշոտյանը կամ Շարմազանովը շատ ավելի զուսպ էին նմանօրինակ հարցերում):
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ իշխանությունները, նման խորամանկության դիմելով, ոչնչի չհասան, քանի որ բազմաթիվ պատվարժան մարդիկ, այնուամենայնիվ, նախընտրել էին հանդիպել հենց Էդմոն Մարուքյանի հետ, նրանից ստանալ իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:
Ինչ վերաբերում է կոնկրետ Մարուքյանի անցկացրած հանդիպմանն, ապա պետք է նշել, որ այն անցավ չափազանց ջերմ ու կառուցողական մթնոլորտում: Այն սկսվեց տեր Մանուկ քահանայի կողմից հնչեցված աղոթքով ու ավարտվեց ներկաների ծափահարություններով:
Իսկ քննարկված թեմաների շրջանակը բավական լայն էր ու ներառում էր ներկայումս օրակարգային հանդիսացող բազմաթիվ հարցեր՝ սկսած Ամուլսարի խնդրից ու սփյուռքահայ երիտասարդների ճակատագրին առնչվող հարցերից, մինչև արցախյան առաջիկա ընտրությունների հանդեպ «ԼՀ»-ի ունեցած վերաբերմունքն ու ներքաղաքական անցուդարձերին առնչվող խնդիրներ:
Կիսվելով բազմաթիվ խնդիրների մասին իր ու «ԼՀ»-ի ունեցած պատկերացումներով՝ Մարուքյանին հաջողվեց լիովին բավարարել ներկաների հետաքրքրասիրությունն ու ներկայացնել խնդիրների շուրջ ունեցած իր պատկերացումների տրամաբանությունը, սփյուռքահայերին իրազեկել ներհայաստանյան կյանքին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ:
Գայանե Մանուկյան

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Սպիտակ ձեռնոցներով» թաղապետը. ո՞վ է աղճատում Երևանի դեմքը

Երևանում վխտացող աղբը, որն այդպես էլ ոչ մեկին չի հաջողվում մաքրել, քաղաքը բերել նորմալ սանիտարահիգիենիկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով