Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Սփյուռք / Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի կեղծիքը. ի՞նչ է կոծկում նա

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի կեղծիքը. ի՞նչ է կոծկում նա

Վերջերս, պատահաբար տեղեկացա, որ նոյեմբերի 16-ին Գլխավոր հյուպատոսարանում միջոցառում է տեղի ունեցել՝ հանդիպում Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկական Արշամյանի կազմակերպությամբ:

Հիմնադրամում, ըստ էության, պահպանվում է նախկիններից մնացած սովորույթն, երբ տևական դադարից հետո՝ ասենք մեկ տարվա կարգի, գալիս ու սկում են հանդիպումներ կազմակերպել կամ իշխանական եթերներից երևալ: Հավանաբար չէինք անդրադառնա Հայկակ Արշամյանին,եթե չլիներ նրա կողմից տրված հեռուստատեսությամբ մի հարցազրույցի փաստն, ուր նա խոսել էր գրասենյակի աշխատակազմի մասին:
Երբ Հայաստան համահայկական հիմնադրամի 2018-ի մարաթոնին ընդառաջ անցկացվել էր աուդիտ Լոս Անջելեսում հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափի գրասենյակում, պարզվել էր, որ ամեն բան մաքուր է ու ոչ մի չարաշահում տեղի չի ունեցել: Այնինչ պարզվում է, որ նման կերպ ցանկացել են ոչ թե խորքային ուսումնասիրություն կատարել, այլ ցրել սփյուռքահայերի մոտ հայտնի աղմկահարույց դեպքերից հետո գոյացած կասկածները՝ կապված Հայաստան համահայկակա հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հայտնի «հերսությունների» հետ, երբ հիմնադրամի փողերով խաղադրույքներ էր կատարել տարբեր առցանց խաղատներում:
Փաստորեն՝ Հայկակ Արշամյանը սփյուռքահայերին փաստացի ստել է՝ նշելով, թե, քանի որ, հակակոռուպցիոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ում զբաղեցրել է բարձր պաշտոն, ապա շատ ավելի հմուտ կգտնվի կոռուպցիայի դեմ պայքարում. նա այս ամենի մասին հրաշալիորեն տեղյակ է եղել, սակայն կոծկել է հանցագործությունը:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ անցկացված աուդիտի արդյունքում ոչինչ պարզ չդարձավ, իսկ դրանից կարճ ժամանակ անց հանկարծ տեղեկանում ենք, որ տեղական կառույցի տնօրեն Սարգիս Քոթանջյանն ու նրա տիկին Տաթևիկ Քոթանջյանն, ով երկար տարիներ ամուսնու հետ միասին աշխատել է նույն գրասենյակում, իսկ նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը չի գերազանցել տարեկան 100.000 դոլարի շեմը, չարաշահումների համար պաշտոնից ազատվել են:
Վստահ ենք, որ եթե հաղորդավարը Արշամյանի հետ հարցազրույցի ժամանակ նրան հարց չուղղեր՝ վերոհիշյալ խնդրի հետ կապված, ապա նա չէր էլ անդրադառնալու սույն հարցին և ստիպված չէր լինի տալ ոչինչ չասող պատասխպաններ: Իսկ Արշամյանը հարցազրույցում, մասնավորաբար, հայտարարել էր, որ գրասենյակում աշխատողները միմյանց հետ կապված են եղել տարբեր թելերով՝ հարազատական, ընկերական, ու միաժամանակ ստացել են տպավորիչ աշխատավարձեր, որ, ըստ էության, պետք է այդպես չլիներ (նույնիսկ կան կամավոր բնույթ կրող հաստիքներ, իսկ եթե աշխատավարձ են ստանում, ապա այն չպետք է գերազանցի հաստատագրված չափը), ապա հարց է առաջանում, թե, եթե, Արշամյանը ճիշտ է խոսում, ապա ինչո՞ւ համապատասխան մարդիկ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Չէ՞ որ, ըստ Արշամյանի, գործ ունենք ճչացող կոռուպցիոն մեխանիզմի հետ, որի պատճառով փոշիացվել են բազմաթիվ պարզ հայորդիների միջոցները:
Անկասկած, եթե ավանդական կուսակցությունների ու մեծահարուստների կողմից տրամադրվող աջակցությունը չլինի (բարեգործությամբ զբաղվելը շատ դեպքերում ձեռնտու է, քանի որ դրա միջոցով հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ հարկերից), ապա, ինչպես ասում են, տակը մնալու է շարքային ամերիկահայերի՝ հայրենասեր տատիկների, պապիկների ու նրանց բանվոր զավակների կողմից հատկացված օգնությունը:
Այո՛, գուցե Հայկակ Արշամյանն օբյեկտիվորեն չէր կարող տեղյակ լինել տեր և տիկին Քոթանջյանների կասկածելի հերոսությունների մասին, սակայն ակնհայտ է, որ նրան հավելյալ ինֆորմացիա ստանալու հարցում պետք է որ օգնեին այժմ իր շրջապատում գտնվող մարդիկ, ովքեր չէին կարող տեղյակ չլինել Քոթանջյանների կասկածելի հարստության ծագման մանրամասներից:

Միայն այն, որ Սարգիս Քոթանջյանն իր պաշտոնավարման ընթացքում նպատակամիտված կերպով ձեռնպահ է մնացել ոչ իշխանական ԶԼՄ-ներում հարցազրույցներով հանդես գալուց, արդեն իսկ լրջագույն կասկածներ է ներշնչում ու տալիս ենթադրելու առիթ, որ իրականում նրա այդ պահվածքի նպատակն եղել է անհարմար հարցադրումներից ամեն գնով խուսափելու ձգտումը: Խիստ կասկածելի է, որ այսքանից հետո այդպես էլ Քոթանջյանները քրեական պատասխանատվության չենթարկվեցին, և Արշամյանը բավարարվեց նրանց միայն հեռացնելով:
Ինչ վերաբերում է նոր թելեթոնին (հնի մասին էլ չիմացանք, թե ինչի վրա ծախսվեց 12 միլիոնից ավելի հանգանակած գումարը), ապա այստեղ նույնպես Արշամյանի վարքագիծը լուրջ հարցեր է առաջ բերում: Հարց՝ մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված հյուպատոսությանը նախապատվություն տալու հանգամանքն այն դեպքում, երբ Գլխավոր հյուպատոսությունը հեղափոխությունից հետո բաժանարար գիծ է քաշել ԶԼՄ-ների միջև՝ բաժանելով նրանց «սևերի» ու «սպիտակների». իշխանությունների գովքը չանողները դարձել են իրենց աչքի փուշը:ի համգնակած գումարը), ապա այստեղ նույնպես Արշամյանի վարքագիծը լուրջ հարցեր է առաջ բերում: Հարց՝ մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված հյուպատոսությանը նախապատվություն տալու հանգամանքն այն դեպքում, երբ Գլխավոր հյուպատոսությունը հեղափոխությունից հետո բաժանարար գիծ է քաշել ԶԼՄ-ների միջև՝ բաժանելով նրանց «սևերի» ու «սպիտակների». իշխանությունների գովքը չանողները դարձել են իրենց աչքի փուշը:
Այս իմաստով նկատենք, որ կոնկրետ Usarmenianews.com-ը և՛ լավին է անդրադառնում, և՛ վատին, բայց չգիտես ինչու, երբ լավն ես արձանագրում՝ ոչ մի ռեակցիա, իսկ եթե հակառակն՝ անմիջապես վերածվում ես անցանկալի լրատվամիջոցի:
Նշենք, որ մեր գործունեության ընթացքում շատ ենք հանդիպել նման երևույթների, բայց ինչպես ասում են, կարևորը՝ դուք ձեզ չվնասեք, որովհետև վերջին հաշվով, եթե դառնանք ձեր աչքի փուշը, միայն ձեզ կցավացնենք. մենք վաղուց ենք սովոր նման իրավիճակների:
Հյուպատոսարանից ակնհայտորեն փչում է լևոնիզմի հոտը (1991-98թթ): Այժմ իշխանությունների հետ համատեղ բաժանարար գծեր են քաշվում:
Ուստի՝ շատ լավ կլիներ, եթե ոչ թե Կենտրոնի նախկին հեռացված թաղապետը և Հայաստանը թալանած ընկերները հավաքվեին հյուպատոսարանում, այլ՝ ԶԼՄ-ները: Շատ ավելի լավ կլիներ,եթե հանրությանը ներկայացվեր Լոս Անջելեսի մասնաճյուղի նոր աշխատակազմը, որպեսզի հարցեր ծագելու պարագայում մարդիկ իմանան՝ ում են դիմում, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա զանգելու Բաղրամյան 26, որտեղ տեղափոխվել է Հայաստան համահայկական հիմնադրամը, որն էլ շատ մտահոգվելու տեղիք է տալիս սփյուռքահայերին:
Ոչ պակաս կասկածելի է հատկապես Արցախի անունն ամեն անգամ շահարկելը:
Իհարկե, տարբերություն չկա Արցախի ու Հայաստանի միջև: Բայց որքա՞ն կարելի է ամեն անգամ բարձրացնել ճանապարհների կամ ջրերի խնդիրն այն դեպքում, երբ երկար տարիներ ի վեր (22 տարի) հավաքված ողջ գումարը մշտապես ուղղվել է հենց այդ ուղղությամբ:
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողը սպասում էր լսելու Հայկակ Արշամյանի բացատրությունը, թե ինչի՞ վրա է ծախսվել 2018 թվականին հանգանակած 12 միլիոն դոլարը, թե՝ զանգեն Բաղրամյան 26 իմանալու իրենց հանգանակած գումարի ճակատագիրը…:
Ինչո՞ւ է ոմանց թվում, թե նախկինները թալանչիներ էին, իսկ իրենք՝ սրբեր:
Մինչդեռ հավերժական ոչինչ այս արևի տակ չկա, և ընդամենը մեկ խորը ձմեռ, ու ներկաները կարող են դառնալ նախկիններ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր չէ՝ դա դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մեղքով է

Նիկոլ Փաշինյանի շուրջ կեսժամյա լայվից կարելի է մեկ եզրակացություն անել, մինչև դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով