Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Չդասակարգված / «…եթե որեւէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»Ալիկ Արզումանյան

«…եթե որեւէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»Ալիկ Արզումանյան

«The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը առաջին անգամ բացառիկ մանրամասներ է պատմում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր մի քանի հանդիպումների մասին։

Դրվագներից մեկում էլ Սասունյանը պատմում է այն մասին, թե ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավեճից հետո ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը իրեն սպառնացել է կախաղանով․ «․․․Ալիկ Արզումանյանը թեւիցս բռնելով սկսեց հետս քայլել ու ասաց․ «պարոն Սասունյան, Դուք իմանում եք, չէ՞, որ Հայաստանը երրորդ աշխարհի երկիր է»։ Ես շատ լավ հասկանում էի թե ինչ ասել է երրորդ աշխարհի երկիր, բայց, հստակ էր, որ ինչ-որ պատգամ ուներ եւ ուզեցի հասկանալ այն։
Հարցրեցի, պարոն Արզումանյան, ի՞նչ նկատի ունեք, ինչ-որ պատգա՞մ ունեք։ Ասեց՝ «այո, ունեմ․․․ երրորդ աշխարհի երկրների մեջ եթե որեւէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով