Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Հասարակություն / Կարճ ասած՝ Խուրշուդյան Մամիկոնն օճառն առել ու մտել է բաղնիք…

Կարճ ասած՝ Խուրշուդյան Մամիկոնն օճառն առել ու մտել է բաղնիք…

Մամիկոն Խուրշուդյանը բավական սրտաճմլիկ գրառմամբ է հանդես եկել, ուր, մասնավորապես, փորձել է պաշտպանել, «դուխ» տալ հայրենի ոստիկանական համակարգում աշխատող մենթերին: Պարզվում է՝ երիտասարդը հուզվել է վերջերս շրջանառության մեջ հայտնված հանրահայտ տեսանյութի պատճառով, որում, ինչպես հայտնի է, արտացոլվել էր ոստիկանական համակարգին բնորոշ արատներից ընդամենը մեկը. երևում էր, թե ինչպես էին քաղաքացուն ծեծի ենթարկում ու ստորացնում՝ ցուցմունք կորզելու նպատակով:

Խուրշուդյանը, փորձելով քծնել, ոստիկանության մասին ջրի երես դուրս եկած իրողությունները հռչակել էր՝ դավադրություն ընդդեմ «ծառայություն իրականացնող տղերքի» ու «այսօրվա օրենքի պատասխանատուների»՝ պնդելով, որ տեսանյութը հին է ու չի արտացոլում ներկայումս համակարգում առկա ռեալները:
Կարճ ասած՝ Խուրշուդյան Մամիկոնն օճառն առել ու մտել է բաղնիք…

Սույն երիտասարդն, ով մարդամեջ է մտել շնորհիվ գեներալ Մանվելի, ով նրա հացն է կերել, բայց այսօր ուրացել նրան, փաստորեն հասցրել է ճամբարափոխ լինել ու տաքուկ պատսպարվել ոմանց ուսադիրների տակ՝ մոռացության մատնելով յուր անցյալը:
Խուրշուդյանն իրականում քծնելուն սովոր մեկն է, և ժամանակին ջանք չէր խնայում՝ հաճոյանալու ասենք նույն Հրանուշ Հակոբյանին: Նա դա անում էր, քանի որ Հակոբյանը բավական լայն «պրախոդ» էր տվել իրեն: Մամիկոնն էր մի ժամանակ որոշում՝ ում է պետք Սփյուռքում պարգևատրել, ում՝ անտեսել (ծիծաղելի է, երբ Խուրշուդյանի պես մեկն իրեն կարող է վերապահել զբաղվել Սփյուռքի գործերով՝ ինչ-որ կազմակերպություն բացելով ու սփյուռքահային պատվոգիր տալով:
Անխոս, ոստիկանությունում կան իրենց կոչմանը հավատարիմ, նվիրյալ սպաներ, որոնք միմիայն արժանի են հարգանքի, բայց, այսօր, ցավոք, այդպիսիների թիվը համակարգում խիստ սակավ է, և համակարգը հիմնականում լցրել են ոստիկանության անվան տակ, ուսադիրների քողի տակ քողարկված թալանչիներով, ֆեյքերի բուծած բանդայով, ծեծող ջարդող հրոսակախմբով, որոնց ժողովուրդն անվանում է «մենթ»՝ շատ դիպուկ կերպով:
Թե ինչու է Մամիկոնը սազը առել ու իջել մեյդան, հասկանալի է. մարդը ցանկանում է հերթական անգամ կաշի փոխել ու հիմա էլ մտնել ներկայիս իշխանությունների տակ:
Հարց է առաջանում՝ ոստիկաններին անխտիր փառաբանող Մամիկոնը կարո՞ղ է պատախան տալ մենթերի զանցանքների ու հանցանքների համար, երբ, օրինակ, վերջիններս նույն Վովա Գասպարյանի պատվերով տարիներ շարունակ ոտնատակ էին անում մարդկանց անունն ու արժանապատվությունը՝ նրանց հասցեին, մասնավորապես, նույն համացանցային տիրույթում սոցցանցերում տարածում կեղծ լուրեր, վարկաբեկում (մասնավորապես՝ մեղադրում էին թրաֆիքինգի մեջ ներքաշված լինելու, երեխաներին թուրքերին վաճառելու մեջ, հանրայնացնում մարդկանց անձնական փաստաթղթերի գաղտնի տվյալները, կանանց ու աղջիկներին հռչակում՝ անբարոյականներ, տղամարդկանց՝ համասեռամոլներ…), հայհոյում ու թիրախավորում հայ ընտանիքների: Դրանք է՞լ են մտնում Մամիկոնի պաշտպանյալների ցուցակում:
Հետաքրքրիր է՝ ո՞ւր էր այդ ժամանակ Խուրշուդյան Մամիկոնը, ինչո՞ւ էր մտել ծակն ու սուս կենում:
Խորհուրդ՝ Մամիկոն Խուրշուդյանին՝ սրա-նրա ջրաղացին ջուր լցնելուց առաջ հիշի՛ր, որ այն մարդկանց, որոնց դու պաշտպանում ես և առաջին հերթին ոստիկանական սիստեմին, լավ բան չես անում, քանի որ պաշտպանում ես հանցագործներին, իսկ այն մարդն, ով պաշտպանում է հանցագործին, ինքը նույնպես դառնում է նրան հանցակից:
Շատ լավ ծանոթ լինելով Խուրշուդյանի ուտող ու ուրացող տեսակին (հիմա էլ, ասում են, կամուրջներ է կառուցել Ռոզա Ծառուկյանի հետ՝ նրանից սնվելու ակնկալիքով), թերևս, հարկ չէինք համարի անդրադառնալ սրա նման մեկին, եթե չլիներ որևիցե քննադատության չդիմացող նրա գրառումը: Բայց քիչ մնաց ու գալու է ճշմարտությունը հանրայնացնելու, բոլորի սեփականությունը դարձնելու ժամանակը, հարվածը ցավոտ է լինելու և «լայվ» է լինելու՝ Հայաստան-Սփյուռք տեսակամուրջ:
Ներկա դարձած նախկինները փրփրագմփիկի խցանի նման դուրս են թռչելու համակարգից: Եթե Խուրշուդյանն ազնիվ է, ապա առաջին հերթին պետք է դատապարտեր մենթերին, ովքեր հալածում էին մարդկանց նրանց քաղաքական հայացքների համար: Վարկաբեկում ու հասարակության թշնամի էին ներկայացնում բոլոր նրանց, որոնց դեմ անձնական ոխ ունեին կամ հակակրանք, իսկ հաճախ նաև փողի դիմաց էին մարդկանց թիրախավորում՝ ասենք Քառորյա պատերազմի գումարները լափող, իրենց բարերար հռչակածների միջոցով:
Կոչ ենք անում այն մարդկանց, ովքեր ունեն փաստական տվյալներ՝ ոստիկանության կեղծ դիմակը պատռող, տրամադրել: Մենք դրանք սիրով կհրապարակենք. շուտով խայտառակ բացահայտումների շարան է սկսվելու և առաջին հերթին դա անելու է Միացյալ Նահանգների Հետաքննությունների Դաշնային Բյուրոն:
Հ.Գ. Հրապարակում ենք այն մարդկանց լուսանկարներն (դրանք իրավապահ համակարգի մամուլի ծառայության պատասխանատուներն են), ովքեր շտապել են Մամիկոն Խուրշուդյանի պաթետիկ գրառմանը «լայքել»: Ավելորդ չէր լինի, եթե ոստիկանության իրական դեմքը բացահայտող մեր գրառումը նույնպես հավանության արժանացնեին ու ձեռքի հետ էլ իրազեկվեին, թե ինչ է իրենից ներկայացնում ոստիկանական համակարգն իրականում: Վատ չէր լինի, եթե նույն Մամիկոնը կամ մյուսները ժամանակ գտնեին ու ուսումնասիրեին,, ասենք, մեր կայքի «ոստիկանության իրական դեմքը» խորագիրը. դա օգտակար կլինի ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լոս Անջելեսում Լիլիթ Մակունցը փորձեց «պոդստավկա» անել Էդմոն Մարուքյանին, բայց՝ չստացվեց…

ԱՄՆ-ում հայ-ամերիկյան բարեկամական խմբի հետ հանդիպումից հետո Ագզային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով