Երեքշաբթի , 31 Մարտի 2020
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը դատապարտում է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը դատապարտում է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով: …