Չորեքշաբթի , Հունվարի 22 2020
Սկիզբ / Հասարակություն / Սերժի վրայից փորձում են «մաքրել» այն հանցանքների համար պատասխանատվությունը, որոնցից նրան խոստացել է ազատել իրավահաջորդ Նիկոլը

Սերժի վրայից փորձում են «մաքրել» այն հանցանքների համար պատասխանատվությունը, որոնցից նրան խոստացել է ազատել իրավահաջորդ Նիկոլը

ՀՔԾ այս հաղորդագրությունը լավագույնս հաստատում է այն պնդումները, որ Նիկոլը Սերժին քրեական հետապնդումից անձեռնմխելիության երաշխիքներ է տվել։

Սերժին մեղադրում են պետությունից 1 միլիոն դոլարի վատնում կազմակերպելու մեջ։
Սա ուղիղ ծաղր է բանականությամբ օժտված յուրաքանչյուրի հանդեպ։
Եվ դրանով նաև Սերժի վրայից փորձում են «մաքրել» այն հանցանքների համար պատասխանատվությունը, որոնցից նրան խոստացել է ազատել իրավահաջորդ Նիկոլը։
«Հայկական Նյուրնբերգը» միևնույն է տեղի է ունենալու։ Սերժը պիտի պատասխան տա ոչ թե 1 միլիոն դոլարի վատնում կատարելու համար, այլ նվազագույնը հետևյալ մեղադրանքներին պետք է պատասխանի՝ հանցավոր համագործակցության ղեկավարում, իշխանության յուրացում, պետության զավթում, ազգային դավաճանություն, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումներ, միլիարդավոր դոլարների հասնող ժողովրդի ունեցվածքի հափշտակություն։
Իսկ Նիկոլը, ամենայն հավանականությամբ, «Հայկական Նյուրնբերգում» որոշել է տեղ զբաղեցնել Քոչարյանի, Սերժի և մյուսների կողքին։ Դե բա իրավահաջորդ է, ուրիշ տեղ իրան չի սպառնում, եթե իհարկե խաբված ժողովուրդը ավելի արմատական պատիժ չորոշի իր համար։
Մուշեղ Շուշանյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ՈՒ ՍՏԱՑԱՎ ԴՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Նրանք ովքեր ապրել ու հասակ են նետել հարևան երկիր Իրանում վստահաբար կհաստատեն, որ հեղափոխության բացասական …