Սկիզբ / Հասարակություն / «Լրատվականի» ղեկավարի բեսպրեդելը շարունակվում է. Թիրախում իրավապաշտպանն է, ում սպառնում է վրաերթ անել

«Լրատվականի» ղեկավարի բեսպրեդելը շարունակվում է. Թիրախում իրավապաշտպանն է, ում սպառնում է վրաերթ անել

Ինքն իրեն հայաստանյան լրատվադաշտի իսկական «գուրու» հռչակած, բայց չգիտես որ տրանզիտով Երևանի քուչեքում հայտնված տխրահռչակ Արմենուհի Արիանա Հովսեփյանը շարունակում է սպառնալ:

Այս անգամ նրա թիրախում է հայտնվել իրավապաշտպան Մարինա Պողոսյանն, այն բանից հետո, երբ գլխավոր դատախազի դեմ ցույցի դուրս եկած Պողոսյանն իրենից հարցազրույց վերցնող Newspress.am կայքի «լրագրողի» հետ զրույցում որոշակի չակերտներ է բացել Արիանա Հովսեփյանի կայքի մասին: Դրանից հետո Հովսեփյանն, իբր փորձելով տակ չմնալ, ֆեյսբուքյան լայվի միջոցով սպառնալիքներ է հնչեցրել Պողոսյանի հասցեին՝ նրան, մասնավորապես, հիշեցնելով, թե ինչպես է հյուրընկալվել իր տանն ու գրասենյակում, ինչ խոսակցություն են ունեցել միմյանց հետ և այլն:
Իհարկե, «աբառոտկա ֆռալը» գուցե Հովսեփյանի իրավունքն է, սակայն, միանշանակ է նաև այն, որ ամեն ինչ իր ձևն ու չափն ունի, որն այս պարագայում, խախտված է:
Ինչպե՞ս կարելի է ուղիղ եթեր մտնել ու նման էժանագին վարք դրսևորել:
Ինչպե՞ս կարելի է մարդու հասցեին՝ ասենք, «վրաերթ անելու» մասին սպառնալիքներ հնչեցնել կամ սպառնալ, «Սոչիի դեպքերի» մասին հիշեցմամբ:
Եթե Պողոսյանն իսկապես կապ է ունեցել ինչ-որ մեկի ինքնասպանության հետ և այդ մասին Հովսեփյանը լռել է, ապա դա նշանակում է, որ վերջինս կոծկել է Պողոսյանի հանցանքն, ինչն իր հերթին հանցագործություն է համարվում:
Արիանան փաստացի պարտակել է մեկ ուրիշի հանցանքը:
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ բռնություն գործադրելու մասին կոչերը, մի դեպքում,երբ կարող է ծագել հստակ վտանգ այն բանի, որ ինչ-որ մեկն, ականջալուր դառնալով Հովսեփյանի կոչերին, կարող է գնալ ու վնասել Պողոսյանին՝ հաշվի առնելով վերջինիս հակառակորդների բազմությունը:
Արիանա Հովսեփյանը պատրա՞ստ է պատասխանատվություն կրել այդ ամենի համար:
Բացի այս ամենը՝ հենց միայն մարդկային տարրական էթիկայի տեսանկյունից անընդունելի է նման պահվածքն՝ ինքն իրեն կին համարող ցանկացած մեկի կողմից՝անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում Մարինա Պողոսյանի հայացքներին, կիսում է դրանք, թե՝ ոչ:
Զարմանալի է, որ, երբ Դոն Պիպոյի հրահանգով նույն Արիանա Հովսեփյանը վերջերս վարկաբեկում էր Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ենթականերին, սպառնում էր ու հնչեցնում հակահիգիենիկ սպառնալիքներ (է՛լ հետույք մտնող «պիպետկաներ», է՛լ չգիտես՝ ինչ… սպա, պագոնները կպոկեմ, իմ անունը Արիանա չլինի, որ մնաք էդ պաշտոններում…), ԺՊ-ն ի վիճակի չէր պաշտպանել ոստիկանության սպաներին՝ բավարարվելով կողքից դիտորդի կարգավիճակով (իսկ Արիանան իր կողմից իրականացվող «բեսպրեդելը» արդարացնում է իր՝ իբր միջազգային հեղինակավոր ռեսուրսի տնօրեն լինելով, ինչը մերկապարանոց սուտ է. newspress.am-ի դոմեյնը Հայաստանում է գրանցված, է՛լ ի՞նչ գիտահետազոտական- միտահետազոտական): Չասե՛նք, ճաղերի հետևում չհայտնվելու համար ինչ կեղծ ճանապարհով է Նաիրիտի գործով արդարություն «փնտրող» ոմն Աշոտ Գրիգորյանի միջոցով ձեռք բերել այդ վկայականը (անձամբ եմ խոսել Միջազգային այդ կառույցի ղեկավարի հետ): Պետք է և՛ Աշոտ Գրիգորյանն, և՛ Արիանա Հովսեփյանը դատապարտվեն Միջազգային լրատվական կառույցներին խաբելու և վկայական ձեռք բերելու համար:
Սա նշանակում է, որ, եթե, ոստիկանապետն իր աշխատողների անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուրեմն՝ ՀՀ շարքային քաղաքացիների մասին,առհասարակ, չարժե խոսել:
Գուցե Մարինա Պողոսյանը, պայմանավորված առաջին հերթին իր քաղաքական հայացքներով, շատ չարակամներ ու գուցե նաև թշնամիներ ունի, քանի որ սևերի ու սպիտակների բաժանարար գիծը շատերին է միմյանց դեմ դուրս բերել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ կամ համարձակվել փողոցային բառապաշարով մասսայաբար սպառնալ մեկ ուրիշին:
Հովսեփյանի կոչերն, ըստ էության, բռնության կոչեր են, և այդ ամենը չպետք է մնա անհետևանք. պետք է քրեական գործ հարուցվի՝ ի տես մյուսների, որպեսզի բացառվի նմանօրինակ անպատասխանատու վարքը:
Ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետի և նրա բանդային ծառայություններ մատուցած տիկին Արիանայի պահվածքին, ապա նա վաղուց է անցել թույլատրելիի սահմանները, և, թերևս, ավելորդ ենք համարում անդրադառալ նրա բարոյական հատկանիշներին կամ կերպարին, քանի որ այստեղ ամեն ինչ պարզ է նույնիսկ անզեն աչքով: Ինչ վերաբերում է նրա այն հայտարությանը, թե թո՛ղ փորձվեն Newspress.am-ի լրագրողների «հավին քշա ասել», կտեսնեն՝ ինչ կլինի, ապա պետք է նկատենք, որ տիկինը նույնիսկ նորմալ լրագրողական թիմ չունի (ահա իր թիմի պատկերը):

Հովսեփյանը նաև ուղիղ եթերով հպարտանում է, թե իր «օֆիսներն» մշտապես լավ կահավորված են, քաղաքի կենտրոնում են, իսկ իր աշխատողների համար ստեղծված են այնպիսի բարեկեցիկ պայմաններ, որտեղ իր նրանք զգում են իրենց «բաձրաշխարհիկ» և որ ոչ թե բանում, այլ պարզապես հաճույք են ստանում:
Ի դեպ, Երևանի քուչեքում հայտնված տխրահռչակ Արիանա Հովսեփյանը թող լավ իմանա ու թող չպարծենա, թե Մարինայի խոսքը իր մտերիմների միջոցով տեղ է հասնում: Թո՛ղ լավ իմանա, որ շատերի մոտ կա իր «թիմի» կողմից օֆիսում կատարված ձայնագրություններ, ինչը հանրայնացվել է իր «լրագրողների» կողմից , (հատկապես «կռոյի», ում համար դոշ է տալիս:
Ձայնագրությունից պարզ է դառնում, ինչպես է Արիանա Հովսեփյանը սրա- նրա դեմ, ոստիկանության նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կազմակերպում սոցիալական ցանցում խմբակային հարձակում ՝ այս կամ այն անձի կամ անձերի դեմ, կամ՝ ինչպես են «փչացնում» վարչապետին, նրա կնոջն ու աղջկան ու ամեն տեղ պարծենում:
Իհարկե, շնորհավորում ենք Արիանային կյանքում նման «մեծ» ձեռբերումներ ունենալու համար (փաստորեն՝ նրա համար մեծ ձեռքբերում է վերանորոգված գրասենյակում համակարգչի առաջ տիտիկ անելը), բայց կյանքում կարևոր է ոչ թե ներկած պատն, այլ այն, թե ով, ինչ բովանդակության մեկն է գտնվում այդ պատերից ներս. այնուամենայնիվ գոնե մի փոքր ինտելեկտ է պետք ունենալ՝ բարձրաշխարհիկ դիտարկվելու համար՝ անկախ օֆիսի պատի գույնից:
Ինչ վերաբերում է լրագրողական աշխատանքից հաճույք ստանալուն, ապա նկատենք, որ Արիանան մի նոր բացահայտում է կատարում՝ պնդելով, որ լրագրողական աշխատանքը կարող է կապ ունենալ «հաճույք» ասվածի հետ:
Գուցե իր ու իր ենթակաների համար տեռոր անելն իսկապես հաճելի է (սրանք վարկաբեկում են լրագրություն մասնագիտության անունն ու համբավը՝ այն վերածելով փողոցային բոշության),բայց, դա բնավ չի նշանակում, որ ամեն բան իսկապես հենց այդպես է, քանի որ լրագրությունն ենթադրում է ոչ թե հաճույք, այլ մեծ պատասխանատվություն, որը Արիանայի մոտ իսպառ բացակայում է: Մարդը ընդհանրապես կրթություն չունի, այլ ունի հին մասնագիտություն , որին լավ տիրապետում է:
Մինույն ժամանակ անհասկանալի է Ժուռնալիստների միության նախագահ տիկին Սաթիկ Սեյրանյանի ցուցաբերած ավելորդ համեստությունը նմանօրինակ խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ է նա լռում: Եթե վրաերթի մասին կոչերն ուղղված լինեին, ասենք, նույն Արմեն Աշոտյանին, ապա կասկած չկա, որ անմիջապես համապատասխան արձագանք կլիներ միությունից, այնինչ, այս պարագայում՝ ոչ մի ծպտուն: Եվ ուրմեն՝ արդյոք գործ չունե՞նք երկակի ստանդարտների հետ: Փող աշխատելը լավ բան է, բայց կարևոր է, որ այն ձրիակերության չվերածվի…
Կամ ո՞ւր է Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչո՞ւ է նա լռում: Մի՞թե դժվար է նկատել այն, ինչն ուղղակի զարհուրանք է առաջացնում: Մարդուն օրը ցերեկով սպառնում են, այնինչ՝ ոչ մի արձագանք կոմպետենտ օղակներից չի ստացվում:
Հարց է ծագում՝ այդ դեպքում որքանո՞վ են այդ օղակները կամ դրանց շեֆերը կոմպետենտ…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախը ենթարկվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկի, ռապիդ-թեստով թեստավորումը հուսալի չէ, մենք նույնպես վտանգված ենք.livenews

Արտերկրից Հայաստան եկած և, ընդհանրապես, նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակված լինելու առումով կասկածվող բազմաթիվ անձինք COVID-2019-ի …