Սկիզբ / Տեսանյութ / Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել Լևոն Տեր-Պետրոսյանին և Դաշնակցությանը. ԱԱԾ նախկին պաշտոնյայի բացահայտումները. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել Լևոն Տեր-Պետրոսյանին և Դաշնակցությանը. ԱԱԾ նախկին պաշտոնյայի բացահայտումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել, թե ինչպես է ամեն ինչ արվել, որպեսզի Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվի:

Բացի այդ, նրա խոսքով` Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել շատերին: «Հիմա Ձեզ կարևոր տեղեկություն եմ փոխանցում. Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել և՛ «Դաշնակցությանը», և՛ Լևոն Տեր- Պետրոսյանին: «Դաշնակցությանը» փորձեցին կաշառել` Հայ Դատի գրասենյակի գործերի առնչությամբ տարբեր գործարարներից փողեր փոխանցելով «Դաշնակցության» հաշվին: Լևոն Տեր-Պետրոսյանին, ստացվող տեղեկությունների համաձայն, առաջարկել էին 10 միլիոն դոլար, որպեսզի նա ընդհանրապես լռի…» »:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետական մակարդակով մեկուկես տարի երկիրը պահել ցնցումների մեջ, սև ու սպիտակի բաժանելով՝ պառակտել հասարակությանը, ու հիմա նշանակված պաշտոնյաների մե՞ջ եք մեղավորներ փնտրում7«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է ազատվել նախկին ռեժիմի մնացորդ …