Սկիզբ / Մամուլի տեսություն / Հայկ Մարությանի աները Չեխիայում բավականին հարգված սորոսական է. «Հրապարակ»

Հայկ Մարությանի աները Չեխիայում բավականին հարգված սորոսական է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տեւական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։

Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:
Իսկ ինչո՞ւ հարցում չեք ուղարկում։ «Չեխիան այդ մասին տեղեկություն չի տրամադրում. մենք դեռ չենք կարողացել ճշտել նաեւ Հայկ Մարությանի տիկնոջ` Իվայի «դեւիչյե» ազգանունը, բայց տեղեկություն ունենք նաեւ, որ նրա հայրը Չեխիայում բավականին հարգված սորոսական է»: Հնարավո՞ր է դա էր պատճառը, որ դարձավ քաղաքապետի թեկնածու։ «Կդժվարանամ ասել»:
Մեր այս հարցերին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամլո խոսնակն ասաց. «Քաղաքացիության հասցեատերը մենք չենք՝ ԿԸՀ-ն է, ինչ վերաբերում է տիկին Իվային, մենք բամբասանքներ չենք մեկնաբանում»: Իսկ եթե պարզվի՝ փաստ է, ումի՞ց պետք է ճշտենք։ «Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստ է, կարող եք հարցնել անձամբ Հայկ Մարությանից»:
Ի դեպ, ԿԸՀ-ի մասով ավագանու մեր աղբյուրն ասաց. «ԿԸՀ-ն լծակ չուներ ստուգելու. Մարությանն օրենքի ուժով է դարձել քաղաքապետ, եղել է ավագանու ցուցակում, ավագանու անդամը կարող է լինել երկքաղաքացի` չի արգելվում, իսկ քաղաքապետը` ոչ։ Երբ Մարությանին այդ հարցն ուղղում են, ուղիղ պատասխան երբեք չի տալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում

Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր առավոտյան ստորեւ ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա …