Կիրակի , Փետրվարի 23 2020
Սկիզբ / Հասարակություն / Ի վերջո խոստովանեք, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել.Ռոբերտ Մարգարյան

Ի վերջո խոստովանեք, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել.Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուֆյան իր էջում գրել է.

ՀՀ հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Սա ոչ թե 2008 թվականի, այլ 2019 թվականի դեկտեմբերի կադրեր են:
Այդ ժամանակ դուք ոչ թե ընդհատակում էիք, այլ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նստած էիք Ձեր գրասենյակում:
Ձեր գլխավորած իշխանության իրավապահները ցրում են՝ ճիշտ կամ սխալ, տեղին կամ անտեղի, իրենց Սահմանադրական իրավունքից օգտվելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների նստացույցը:
Երեկ նրանց, իսկ այսօր էլ Ձեր իրավապահ ուժերը խոչընդոտում են քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:
Ի վերջո խոստովանեք, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել: Չէ, կարծես թե սխալվեցի: 2008 թվականի կադրերում գտնվող մարդկանց արտաքինից ու դեմքից դատելով, հաստատ ինչ-որ բան, ինչ-որ տեղ փոխվել է ու շատ է փոխվել….
Հ.Գ. Կադրերը հատկապես ընտրեցի ոչ թե «վնգստացողների», այլ Ձեզ հարազատ «Հայկական Ժամանակ»-ից:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԸՍՏ Freedom House-ի 1998-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԻՆՉ 2018 ԹՎԱԿԱՆԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հղում կատարելով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին հայտարարել է, …