Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Նոր տարվա նպատակների իրականացման օրհնաբանությամբ, բազմաթիվ կենացների զրնգոցով, խաղաղ կյանքի երազանքներով…

Եկավ 2020-ը՝ նոր սպասելիքներով, նոր հույսերով, լույսի շաղախով, հրավառության գունավոր ներկապնակով, բարի օրհնանքներով, շնորհավորանքի բազմերանգ փնջերով…

Ինչու՞ է երբեմն ինձ թվում, թե հայը շատ ավելի յուրահատուկ է դիմավորում Նոր տարին: Գուցե նախապաշարմու՞նք է, որ պիտի լավ դիմավորես, որպեսզի տարին հաջողակ լինի, իսկ ո՞վ է ամենաշատը տառապանք տեսել իր կյանքում…Իհա՛րկե, հայը, և երբեմն թվում է՝ հային է տրվել ամեն մի փորձություն, որ չափեն նրա համբերությունը, թե որքան կդիմանա ամեն չարիքի…Բայց դիմանում է՝ իր հայրենիքում լինի, թե օտարության մեջ, դիմանում է ամեն ոճրագործության, դիմանում է պատերազմներին, անգամ՝ բնական տարերքին, դիմանում է՝ ծիծաղելով արցունքների միջից, համբերությունը զենք դարձրած, Աստծոն ուղղված իր աղերսներով, վաղվա օրվա վառ հույսերով…
Դարերի ընթացքում հային պարգևած ամեն ուրախություն և տխրություն նա պատվով տարավ, ցանկանում եմ այս Նոր տարին աչքալուսանք դառնա հայի համար, որ նա այլևս դառնության ճանապարհ չի տեսնի, երբ վաղուց է աշխարհին պարզել իր ապրելու համառ կամքը՝ երկիրը շենացնելով, հայրենյաց հողի մեծ սիրով, լավ օրերի վառ հավատով, Նոր տարվա նպատակների իրականացման օրհնաբանությամբ, բազմաթիվ կենացների զրնգոցով, խաղաղ կյանքի երազանքներով…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com