Կիրակի , 9 Օգոստոսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Հերիք եղավ ձեզ, այլանդակ քայլառածներ…Անժելա Աչիգյոզյան

Հերիք եղավ ձեզ, այլանդակ քայլառածներ…Անժելա Աչիգյոզյան

Դիտում եմ Տաթեւիկ Հովհաննիսյանի ու Արթուր Գրիգորյանի դուետը…
«Իմ Նոր Տարի»
Հրաշք երգ: Հրաշալի կատարում:

Հերիք եղավ ձեզ, այլանդակ քայլառածներ…
Երազում եմ, որ 2021ը կդիմավորենք առանց որեւէ նախորդների, իսկական հայ ղեկավարով, առանց կրկեսային կարմիր կարպետային էժանագին կապիկիւթյան, ճշմարիտ խոսքով, թեկուզ դառը, բայց ոչ սուտ, մեր հիմնով ու քոչարիով ու հայ երգով ու ոգով…
Ու թող լինենք տանը կամ հրապարակում, Հայաստանում, թե Արցախում, թե Սփյուռքում, բայց ոչ բռնապետական կոչով, այլ սրտի կանչով… ու բռնենք շուրջպար ու սիրենք իրար, մաղթենք ամենաբարին…
Ժողովուրդ ջան, գրում եմ ու հուզվում…
Շնորհավո՛ր բոլորիդ Նոր Տարին, իմ սեւ ու սպիտակ քույր ու եղբայրներ…
Թող ո՜չ ոք ու ոչի՜նչ մեզ չբաժանի։
Թող տարբերությունները զատենք ու միասնանանք մեծ ու ընդհանուր գաղափարների շուրջ, ի սպաս մեր Ազգի ապագայի, մեր Հզոր ու Միացյալ, Անկախ Հայրենու…
Անժելա Աչիգյոզյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ.Hraparak

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող …