Կիրակի , Հունվարի 26 2020
Սկիզբ / Հասարակություն / Խորին շնորհակալությունս տարիքային հանգստի անցած վաստակաշատ բժիշկ հարգարժան Սերգեյ Օհանյանին

Խորին շնորհակալությունս տարիքային հանգստի անցած վաստակաշատ բժիշկ հարգարժան Սերգեյ Օհանյանին

Խորին շնորհակալությունս բոլորիս կողմից ճանաչված անհատականությանը, տարիքային հանգստի անցած վաստակաշատ բժիշկ հարգարժան Սերգեյ Օհանյանին, ով մանկավարժիս ուղղված Նոր տարվա շնորհավորանքով օժանդակություն ցուցաբերեց իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 3-րդ մասի հրատարակությանը 100 հազար դրամով:

Երախտապարտ եմ, երբ ամեն անգամ կողքիս մարդիկ են կանգնում, ովքեր իմ բարի գործի նախաձեռնությանն օժանդակում են՝ նպաստելով սահմանամերձ Մարտակերտի մեր դպրոցի մասին իմ գրքերի հրատարակությանը: Երբ վերջին տարիներին բավականաչափ հաստատակամորեն տեսանելի եմ դարձրել իմ ուսուցչությունը, աշակերտներիս հետ իմ հարաբերությունը, այն շատ ավելի վեր եմ համարել այն նյութական ծանր բեռից, որին դեմ առ դեմ առնչվում եմ:
Ուրախ եմ, որ ինձ օգնության ձեռք մեկնողը դառնում է անհատը, ով կանգնում է իմ ճշմարտության կողքին, երբ գրիչս արձանագրում է մի դպրոցական կյանք, որը պատմություն է դառնալու:
Հ.Գ. Ինչպիսի՜ երջանկություն, երբ բոլոր նկարներում սիրելի պապիկը մենակ չի լինում…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՏԵՍՍՆՅՈՒԹ․ Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով