Կիրակի , Հունվարի 26 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ և ստուգում է փաստաբանների գործունեությունը.«Ժողովուրդ»

Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ և ստուգում է փաստաբանների գործունեությունը.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ և ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտ­պանել և այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի Նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված:
«Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձևավորվում են հարկեր, որոնք պետք է հաշ­վարկվեն և վճարվեն պետությանը:
Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնեմ, ապա դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտա­կան գործունեության հետ»:
Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում և հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտե­սել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որևէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մա­սին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արթուր Դավթյանին շնորհել է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արթուր Դավթյանին շնորհել է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով