Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2020

Սենսացիոն բացահայտում. բացահայտվել է հայտնի «տուշոնկաների» տեսահոլովակի մոնտաժողը (Տեսանյութ)

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն հունվարի 13-ին ֆեյսբուքյան իր լայվի ընթացքում հանդես է եկել սենսացիոն բացահայտմամբ:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդման ընթացքում նկարահանված ԱԱԾ «տուշոնկաների» հայտնի հոլովակը մոնտաժվել է Հանրային հեռուստաընկերությունում այն ժամանակ ՀՀ վարչապետի օգնական, ներկայումս ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից:
Մկրտչյանը ԱԱԾ-ի կողմից ուղարկվել է Հանրային հեռուստաընկերություն՝ մոնտաժելու համապատասխան տեսանյութը:
Թերևս, ի սկզբանե միայն պողոսներին կարող էր պարզ չլինել, որ Մանվել Գրիգորյանի դեմ բստրած գործը զուլալ ջուր է: Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, և Նիկոլ Փաշինյանին հարկավոր էր հասարակությանը ինչ-որ կտերի միջոցով կերակրել, ցույց տալ ու ապացուցել, որ կատարվածը ոչ թե ֆարս է, այլ իսկական, իրական, քաղաքագիտական բոլոր նորմերի մեջ տեղավորվող հեղափոխություն:
Եվ, ահա, Փաշինյանի առաջին զոհը նույն երկրորդ նախագահի հետ միասին դարձավ բազմավաստակ, հայրենիք շահած ու պահած գեներալ Մանվելը:
Սամսոնյանի հայտնած տեղեկությունը, որին չհավատալու հիմքեր ուղղակի գոյություն չունեն, փաստացի լույս է սփռում Նիկոլ Փաշինյանի ու նրա քայլարածների հյուսած դավադրությունների վրա՝ ջրի երես դուրս բերելով տակի կեղտը:
Փաստորեն՝ այսուհետ հասարակությունը կիմանա, որ Ազգային ժողովի աթոռները զուր տեղը մաշող պատգամավոր Արենը կլիպներ մոնտաժելու, դրանց հուզական երանգ հաղորդելու, մարդկանց հիմարի տեղ դնելու անգերազանցելի վարպետ է, և մի օր, երբ Արենն այլևս աշխատանք չի ունենա, իսկ այդ օրը գալու է, կարող է մոնտաժման սեփական ստուդիան բացել ու լավ փող աշխատել, եթե, իհարկե, նախքան այդ չհայտնվի կալանավայրում՝ իր թավշյա շեֆի հրահանգները ճշգտորեն կատարելու ու հասարակության հոգու նուրբ լարերի վրա խաղալու համար:
Իրավիճակի մարազմայնությունը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանի դատարանին այդպես էլ չի հաջողվում ապացուցել Մանվել Գրիգորյանի մեղքը: Այդպես էլ պարզ չի դառնում, թե, ի վերջո, ում սեփականությունն էին այդ չարաբաստիկ «տուշոնկաները» և ինչ գործ ունեին գեներալին պատկանող տարածքներում: Գուցե անձամբ Արենի ձեռքո՞վ են դրանք հայտնվել Գրիգորյանի պատվալներում, որ հետո հնարավոր լինի ԱԱԾ-ի օգնությամբ մի թարմ կլիպ նկարել ու այն օրուգիշեր ռասկրուտկա անել տարբեր հեռուստաալիքներով: Բնավ բացառված չէ:
Հայաստանում 2018-ին կատարվածն իրականում աղետ էր, որը հետևանք էր մի կողմից՝ հասարակության, իսկ, եթե կուզեք, ողջ հայության՝ իրավիճակը սթափ գնահատելու ունակության բացակայության, մյուս կողմից՝ քայլարածների բացառիկ լկտիության: Արդյունքում ճաղերի հետևում հայտնվեցին ազգի հերոսներ, որի խայտառակ հետևանքները Հայաստանը հետո է զգալու, երբ գա ժամանակը, իսկ մինչ այդ Մանվել Գրիգորյանը շարունակում է տառապել ու կենացմահու կռիվ տալ ամեն մի օրվա համար, մաքառել ու ապացուցել, որ թավիշն իսկական հերոսներին չի կարող երբեք հաղթել, իսկ տականք արենի նմանները վայելում են կյանքի բարիքները՝ առանց խղճի խայթ ունենալով:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վերաքննիչ դատարանը որոշեց…

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել՝ ընդդեմ Հայկազ Մակարյանի վերաքննիչ բողոքս մասնակիորեն բավարարելու, ՀՀ Արագածոտնի մարզի …