Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Հակաարդարադատություն. ովքե՞ր են պատասխանատու գեներալին տանջամահ անելու համար

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է: Հերոսը կյանքի ու մահվան սահմանագծին է հայտնվել բացառապես այն պատճառով, որ թավշյա իշխանությունները, կորցրած խիղճ ու մարդկայնություն, որոշել են մինչև վերջ փակի տակ պահել ու խեղդել Արդարությունն ու ստորացնել Հայաստանը:

Միևնոյն ժամանակ պետք է արձանագրել նաև, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների վրա, ճիշտ չի լինի, քանի որ քաղաքական իշխանության հետ հավասարապես պատասխանատվություն են կրում նախևառաջ դատական իշխանություններն ու անձամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանն, ում այդպես էլ չի հաջողվում համոզել հրաժարվել Գրիգորյանին փաստացի ապօրինի կալանքի տալ պահելու մտքից: Նրան չեն համոզում ոչ գեներալի դատապաշտպանների հիմնավոր միջնորդությունները, որոնց է՛լ հախուհաշիվ չկա, ո՛չ մարդու առողջական վիճակը, որի պատճառով գեներալը հայտնվել է իսկապես սահմանային վիճակում, ո՛չ նույնիսկ առաջարկվող կալվածքներն ու ինքչը, որ Գրիգորյանը պատրաստ է հանձնել պետությանը՝ ճաղերից դուրս հայտնվելու իր բնական իրավունքն իրացնելու նպատակով:
Եթե այն, ինչ հայտարարվում է ամենաբարձր մակարդկաով, համապատսխանում է իրականությանն, ապա ինչո՞ւ է նախկին պաշտոնյաներից գրեթե բացառապես Մանվել Գրիգորյանը հայտնվել այս իրավիճակում, արդյոք թավշյա հյութեղ հայտարաություններն՝ երկրում գերակա օրենքի, համընդհանուր արդարության մթնոլորտի հաստատման մասին քանի՞ գրոշի արժեք ունեն, երբ իրական հանցագործները կյանքն են վայելում (օրինակ՝ նույն Վլադիմիր Գասպարյանը, Լֆիկ Սամոն, Թոխմախի Մհերը կամ Շմայսը…),իսկ ուրիշներե կենացմահու պայքար տալիս մութ ու խոնավ «պադվալներում»:
Այս ամենը բավական չէ, քայլարած դեղնակտուցները, հանային կարծիքը մանիպուլացնելով, ամեն գնով ջանում են սևացնել Մանվել Գրիգորյանի համբավը՝ դիցուք շիկամորուս Արեն Մկրտչյանի օգնությամբ կլիպներ մոնտաժելով ու դրանք որպես կուտ պողոսներին դայաղ անելով:
Մյուս կողմից տեղի ունեցողի կամ արդեն կատարվածի համար պատասխանատու է նաև նույն Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ նախկին տնօրերնը, որի օրոք է, փաստորեն, որ լակոտ-լուկուտները, վտանգելով պետականությունը, բացահայտորեն թիրախ էին դարձրել Գրիգորյանին: Այս իմաստով հարցերի շարանը, որ դրվում է քաղաքական հայտ ներկայացրած ու «պատիվ ունեցող» Արթուր Վանեցյանի առաջ, պակաս սուր չէ, քան նույն Մնացական Մարտիրոսյանի պահվածքը:
Բայց ստեղծված իրավիճակում ամենամեծ մեղքը, թերևս, պետք է հենց Մարտիրոսյանինը համարել, ում կաշկանդող գործոններից մեկն էլ հաստատապես ունեցած արտաամուսնական կապերի հանգամանքն է:
Դատավորը վախենում է, որ քաղաքական իշխանությունների նկատմամբ պակաս լոյալություն դրսևրելու ու արդարությունն առաջ մղելու պարագայում կարող է հայտնվել փաստի առաջ: Միևնույն ժամանակ վայ դատավորը պետք է նկատի ունենա, որ եթե Գրիգոյանին հանկարծ ինչ-որ բան պատահի, ապա «լևի գնալը» չի մարսելու, և հենց ԶԼՄ-ներն են խորամուխ լինելու «բեսպրեդելի» յուրատեսակ օրինակ դարձած դատավորի ինտիմ կյանքի մանրամսներում. է՛լ ոչինչ նրան չի փրկի՝ նույնիսկ «տուշոնկայի» մետաղյա տարան ծամելը:
Մանվել Գրիգորյանի ճակատագիրը մնում է անձամբ Նիկոլ Փաշինանի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, «Դոն Պիպո» կոչվող սուբյեկտի, քայլարաստ Արեն Մկրտչյանի խղճին:
Ներկայումս Փաշինյանի ձեռքին խաղալիքի վերածված դատավորն ու մեղադրող դատախազները և, առհասարակ, դատական համակարգը վերածվել են Փաշինյանի մեկանգամյա օգտագործման պահպանակի: Օգտագործվելու են ու աղբաման նետվեն, իսկ թե դրանից հետո ինչ կլինի նրանց հետ ո՛չ Փաշինյանին է հուզելու, ո՛չ էլ որևէ մեկին: Ուստի՝ ինչ-որ մեկի դուդուկի տակ պարելուց առաջ թող մարտիրոսյանները մտածեն սեփական ճակատագրի մասին ու կանխավ չստորագրեն սեփական դատավճիռը:
Մենք հետամուտ ենք լինելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործունեությունից տուժածների խնդիրները բարձրաձայնելու, նրանց հայտնաբերելու ու դատավոր կոչեցյալի դիմակը պատռելու հարցում:
Մեր ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև դեղնակտուց Արեն Մկրտչյանը, ով, փաստորեն, ի հաշիվ Արցախի հերոսի կարիերա է անում՝ առանց երկար-բարակ մտածելու իր քայլի բարոյական կողմի մասին,առանց մտածելու, որ մի օր էլ ուխտը կարող է իր դռանը չոքել:
Տեղեկացնում ենք, որ բոլոր նյութերը մեր կողմից թարգմանվելու ու ուղարկվելու է դիվանագիտական ներկայացուցչություններ, որպեսզի ողջ աշխարհն իմանա՝ ինչ է ասել «թավշյա հեղափոխություն» և որն է այս իշխանությունների իրական դեմքը, որ տեղեկանան, որ հները սրանց մոտ փառք էին,ու իրենք իրենց դեմոկրատ հռչակածներն իրականում իրենց էությամբ ու բնույթով հակոտնյա են «ժողովրդավարություն» ասվածին: Ոչինչ այլևս չի փրկելու քայլառաստերին ու դրանց հրամանները կատարող մնացականյաններին ու դատախազներին:
Հ.Գ. Արդեն հայտնի է դարձել, որ դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ կալանքի հետ անհմատեղելի հիվանդություններ ունենալու հիմքով:
Մի կողմից, իհարկե, ուրախալի է կայացված որոշումը, մյուս կողմից, սակայն, պետք է այն կայացնողներն ու նրանց հետևում կանգնածները հստակ գիտակցեն, որ ուշացած այդ որոշմամբ ոչ մեկին չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից: Արդեն երկար ամիսներ է, ինչ գեներալը գրեթե մահամերձ էր, բայց չգիտես ինչու միայն հիմա է որոշում կայացվում կալանքից ազատման մասին, երբ այլևս բանը բանից գրեթե անցած է, և չկա ոչ մի երաշխիք, որ Մանվել Գրգորյանին կհաջողվի հաղթանակ տանել մահվան ստվերի դեմ պայքարում:
Իսկ սա նշանակում է, որ իշխանություններն ու նրանց հրահանգները ջանասիրաբար կյանքի կոչողներն ամբողջությամբ պատասխանատվություն են կրում գեներալի հետագա ճակատագրի համար, ու թո՛ղ աղոթեն, որ ապրի, հակառակ պարագայում ստիպված են լինելու քաղել դրսևորած դաժանության ու անպատասխանատվության դառնագին պտուղները…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որտե՞ղ են այդ ոչ հայանպաստ ռեֆորմի հեղինակները…

Հոկտեմբերի 23։ Հանկարծակի ցնցումներ, որ երբեմն ուղեկցում են մեզ, երբ չենք կողմնորոշվում, թե որտեղից են …