Չորեքշաբթի , 2 Դեկտեմբերի 2020

Ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանի մասին անձնական ինֆորմացիան «Նաիրի» բ/կ-ից արտահոսել (Ձայնագրություն)

Ջիվանիկ Աբրահամյանը կրկին իր տարերքի մեջ է հայտնվել:

Հիմա էլ Մանվել Գրիգորյանի դեմ ատելություն տարածելու, նրա դեմ վայնասուն բարձրացնելու միջոցով հացի փող աշխատելուն սովոր վայ ակտիվիստը հայտարարել էր Էջմիածնից խմբով «Նաիրի» բ/կ գնալու մասին՝ տեղեկանալու, թե արդյոք Մանվել Գիգորյանն, ում, ինչպես հայտնի է, դատարանն ազատել է կալանքից, իսկապես բուժվո՞ւմ է, թե՞ դուրս է գրվելու ու ուղակվելու տուն. եթե չի բուժվում, ապա, ըստ Ջիվան Աբրահամանի, Գրիգորյանը պետք է միանգամից գնա կալանավայր:
Կյանքի ու մահվան շեմին կանգնած գեներալն, ով գտնվում է վերակենդանացան բաժնում և ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են՝ կայուն ծանր, փատորեն, նույնիսկ այդ իրաբիճակում հանգիստ չի գտնում Նիկոլ Փաշինյանի ջահելների ձեռքից, ինչն, իհարկե, բարոյական, մարդկային իմաստով ողբերգություն պետք է համարել ու կատարյալ խայտառակություն:
Միաժամանակ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Ջիվան Աբրահամյանը հայտարարել է, որ խոսակցություն է ունեցել «Նաիրի» բ/կ-ի փոխտնօրենի հետ, ով իրեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիա է փոխանցել ու հաստատել, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Աբրահայանի հայտարարությունն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան փաստացի հանցագործության մասին հաղորդում, որին պետք է ուշադրություն դարձնեն ՄԻՊ գրաենյակը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունն, ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը:
Ի՞նչ իրավունքով է բ/կ-ի փոխտնօրենը մի ինչ-որ մասնավոր դեմքի տեղեկություն տրամադրում մեկ այլ մարդու առողջական վիճակի մասին:
Ակնհայտ է, որ առանց դատական պրոցեսի մեջ գտնվող Գրիգորյանի ընտանիքի կամ նրա փաստաբանների թույլտվության, «Նաիրի» բ/կ-ի փոխտնօրենը չպետք է իրեն իրավասություն վերապահեր՝ փաստացի քաղաքացու անձնական ինֆորմացիա հանդիսացող տեղեկությունը Ջիվան Աբրահակյանին տրամադրելու՝ հատկապես որ վերջինս ո՛չ լրագրող է, ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ պաշտոնատար անձ:
USAremenianews.com-ը Աբրահամյանի համապատասխան ելույթից հետո անմիջապես կապ է հաստատել «Նաիրի» բ/կ՝ ստանալու պարզաբանում, թե ով է այն փոխտնօրենն, ով, առանց որևիցե իրավական հիմքի, Աբրահամյանին տեղեկություններ է տրամադրել գեներալ Մանվելի առողջական վիճակի մասին:
Ներկայացված ձայնագրությունում հստակ լսվում է, թե ինչպես է մեր զրուցակիցը մեր այն հարցմանը, թե իրավասո՞ւ է, արդյոք, բ/կ-ն՝ ինֆորմացիա տրամադրելու բուժվող պացիենտների վիճակի մասին, բացասական պատասխան տալիս:
Հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե անգամ լրագողին են հրաժարվում ինֆորմացիա տրամադրել, ապա ի՞նչ հիմքով է բ/կ փոխտնօրենը Մանվել Գրիգորյանի մասին տեղեկություն տրամադրել Աբրահամյան Ջիվանին: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ բ/կ փոխտնօրենը Աբրահամյանի հետ հարաբերվելիս նախևառաջ չի լուծել Մանվել Գրիգորյանի անվտանգության խնդիրը՝ հաշվի առնելով Աբրահամյանից գեներալի համար բխող ֆիզիկական վտանգը: Եվ ընդհանրապես, բ/կ ղեկավարոթյունը հոգ տանո՞ւմ է անվտանգային խնդիրների մասին, ուժեղացված հսկողություն իրականացվո՞ւմ է Գրիգորյանի ու հիվանդանուցում գտնվող նրա ընտանիքի անդամների նկատմամբ, թե՞ ոչ:
Հույս ունենք, որ համապատասխան մարմինները, բայց հատկապես ՄԻՊ-ն ու ԱՆ-ն՝ յուր նախարար Թորոսյանով, կարձագանքեն կատարվածին, ու համապատասխան հետևություններ կարվեն, թե չէ միայն ծննդատների խնդրով առողջապահության ոլորտի խնդիրներն ակնհայորեն չեն սահամանափակվում,և դրանք շատ ավելի խորքային են, ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ դեպքը: Իսկ պատկան մարմիններն էլ պետք է քրեական գործ հարուցեն՝ պարզելու՝ ով է այն փոխտնօրենն, ով համաձայնել է փակ տեղեկություն տրամադրել Ջիվանիկ Աբրահամյանին, ինչ խողովակներով է դա տեղի ունեցել:


 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գեներալ Մանվել Գրիգորյանը մահացավ՝ «Արցախը»՝ շուրթերին, հայրենիքը՝ սրտում…

Մանվել Գրիգորյանին սպանեցին այնպես, ինչպես սպանվեց Արցախը… Գույժը՝ զորավար Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ցնցել է …