Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2020
Սկիզբ / Հասարակություն / Կոչ, հորդոր Գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին

Կոչ, հորդոր Գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին

Ժողովուրդ, Գեներալ Մանվելը էսօր էս վատ օրին ա հասել, որովհետև ժամանակին դուք էդ իշխանական մանր-մունր տասովչիկներին և մյուս կողմից էլ դավաճաններին հակադրություն ցույց չտվեցիք: Էդ մարդը լավ-վատ ձեր համար արել ա երևի անհնարինը, իսկ դուք չկարողացաք էդ մարդու նախնական կալանքից ազատ լինելու ընթացքում «բոյ տաք», որ ինքը մնա ազատության մեջ ու գոնե բանտում չմեռնի: Հիմա էդ մարդուն մահամերձ վիճակում ՍՏԻՊՎԱԾ բաց են թողել, որ բանտում չմեռնի ու նորից դուք անելիք ունեք:
Էլի մանրապճեղները ակտիվացել են ու դա արել են, որովհետև վստահ են, որ Մանվելն էլ կողքը մարդ չունի ու հիմա ձեր հերթն ա ցույց տալու ձեր մեջ գոնե էդ մարդու նկատմամբ երախտագիտության նշույլ մնացել ա թե չէ: Հիմա, եթե նորից թողեցիք, որ իշխանության մանրապճեղ տասովչիկները Մանվելին բերդ ուղարկեն կամ ասենք սպանեն ուրեմն վաղը մյուս օրը ոչ մեկից ոչինչ չպահանջեք:

Ես ձեր իմանալու համար նաև ասել եմ, թե ով է «նկարել» Մանվելի «տուշոնկեքի վիդեոն» էդ անուն ազգանունն էլ մի մոռացեք, բայց հանկարծ էս շրջանում էդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկեք: Հիշեք էս պահին ձեր մահամերձ ընկերոջը պետք ա կարողանաք գոնե պաշտպանել փողոցում:
Հ.Գ. Երբեք Մանվել Գրիգորյանի կողմնակից չեմ եղել ու հիմա էլ չեմ, բայց էդ մարդուն ողջ ողջ սպանում են Նիկոլն ու իրա մոնտաժնիկները ու էս գրառումը չանելը իմ համար անսկզբունքայնության դրսևորում կլիներ: Առողջություն եմ մաղթում Գեներալ Գրիգորյանին…
Նարեկ Սամսոնյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հակաարդարադատություն. ովքե՞ր են պատասխանատու գեներալին տանջամահ անելու համար

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է: Հերոսը կյանքի ու մահվան սահմանագծին է հայտնվել …