Երեքշաբթի , 14 Հուլիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Իշխանություններն ընկել են «գողականների» հետևից. ինչո՞ւ

Իշխանություններն ընկել են «գողականների» հետևից. ինչո՞ւ

Հունվարի 22-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը որով քրեական պատասպանատվություն է սահմանվել ոչ միայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար, այլև, ի թիվս այլ բաների, «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար»:

Իբր քրեական աշխարհի դեմ ուղղված այս նախագիծը, որի շուրջ բարձրացած աղմուկն արդեն բավական տևական ժամանակ է, ինչ չի դադարում, և որն, ի դեպ, պատճառ դարձավ նույնիսկ ԱԺ դահլիճում բախման, իրականում ավելի շատ առաջ է բերում անպատասխան մնալու ռիսկի տակ հայտնված հարցեր, քան տալիս դրանց պատասխանները:
Հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների կողմից դրսևորված այս ափալ-թափալությունը, արդյոք խնդիրը հայ հասարակության համար ավելի ապահով միջավայր ստեղծե՞լն է, թե՞ իրականում փորձ է արվելու նման եղանակով լուծել առաջին հերթին քաղաքական խնդիրներ:
Բանն այն է, որ առանց նմանօրինակ փաթեթի ընդունման էլ, ՀՀ օրենսդրությունը տալիս է միանգամայն գործուն գործիքակազմեր՝ քրեական աշխահի ներկայացուցիչների՝ հասարակության վրա ունենալիք ազդեցությունն էապես սահմանափակելու, և հարցն առավելապես ոչ թե օրենսդրական բացի, այլ քաղաքական կամքի մեջ է կայանում: Այլ խնդիր, որ նախկինում գուցե բավարար չափով ջանք չի գործադրվել՝ իսկապես զրոյացնելու հնարավոր բոլոր ռիսկերը:
Նախկինում ընդդիմադիր հանդիսացած, իսկ ահա այժմ իշխանության վերածված քաղաքական վերնախավը նախկիններին շարունակաբար մեղադրել է քրեական աշխարհը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու մեջ:
Դրանում, ինչ խոսք, կա ճշմարտության հատիկ, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ դեպքերում քրեականն ու նույն ոստիկանությունը գործել են միասնաբար (բոլորն են հիշում Վլադիմիր Գասպարյանի «ես գող էլ եմ» հայտնի արտահայտությունը)՝ թելելով քաղաքական իշխանության թելը: Ուստի՝ այս իմաստով առաջ եկող առաջնային հարցն այն է, թե արդյոք խնդիրը բացառապես իրավական դաշտո՞ւմ է գտնվում, թե՞ իշխանությունները սրանով փորձում են լուծել բոլորովին այլ խնդիրներ, և ամենակարևորը՝ ինչպե՞ս կարելի է համոզված լինել,որ օրենքը պրակտիկորեն կյանքի կոչելու ճանապարհին նույն իշխանությունները չեն առաջնորդվի ընտրողական սկզբունքով՝ նկատի ունենալով այն անհերքելի փաստը, որ ներկայումս, ինչպես և նախկինում, առնվազն որոշ դեպքերում իշխանությունները կարծես դեմ չեն օգտվելու որոշ քրեականների մատուցած ծառայություններից կամ զբաղվել նրանց լատենտ հովանավորչությամբ:
Այս առումով ամենացցուն օրինակը,թերևս, հենց Վստրեչի Ապերի օրինակն է:
Ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ նմանօրինակ նախաձեռնությամբ փորձ չի արվելու կյանքի կոչել «սևերի» ու «սպիտակների» անբարեհույս սկզբունքը նաև քրեական աշխարհում,երբ դագանակի տակ կհայտնվեն ոչ թե բոլորն,այլ բացառապես այն քրեածիններն, ովքեր, ասենք, կկասկածվեն նախկին իշխանությունների հետ թեկուզ մարդկային շփումներ ունենալու մեջ կամ՝ նորերին մերժելու:
Փոխարենը քրեականների դեմ հավելյալ փաթեթներ ընդունելու՝ շատ ավելի լավ կլիներ, եթե իշխանությունները ձեռնամուխ լինեին իրավապահ համակարգի և առաջին հերթին ոստիկանության զտմանը:
Այսօր, ցավոք, ուսադիրավոր քրեականների պակաս համակարգում առանձնապես չի նկատվում, և շատ դեպքերում հանցագործների պարտակմամբ զբաղվում են ոչ թե քրեական աշխարհում հեղինակություն վայելողներն, այլ՝ նույն ուսադիրավորներն՝ այդպիսով հողին հավասարեցնելով ոստիկանի մասնագիտության արժեքն ու պատիվը:
Ահա այս խայտառակությանը վերջ դնելու մասին է պետք մտածել՝ «մութ սենյակում սև կատու փնտրելու» փոխարեն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դեղին քարտ՝ իշխանություններին. կարմիր գծեր են հատվել

Նախօրեին «Արմնյուզ»-ի ու «5-րդ ալիքի» ուղղությամբ ոստիկանության դրսևորած մանրախնդրությունը, որը շատերը գնահատում են՝ վերևից իջած պատվեր՝ քաղաքականենթատեքստ ունեցող, բավական լայն արձագանք է ստացել  նաև աշխարհում. մասնավորապես՝ տեղի ունեցածին անդրադարձ են կատարել համաշխարհային մամուլիայնպիսի հսկաներ, ինչպիսիք The Washington Post, The New York Times  պարբերականներն են ու ABC հեռուստաալիքը: Համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներն, ըստէության, ոչ երկիմաստ կերպով իրենց ուղերձն են փոխանցել հայաստանյան իշխանություններին: Միաժամանակ ակնհայտ է, որ նախազգուշական այդ ուղերձներիհեղինակները ոչ միայն կամ գուցե ոչ այնքան համապատասխան ԶԼՄ-ների խմբագրություններն  են, որքան՝ այն շրջանակները, որոնք, ըստ էության, կանգնած են դրանց թիկունքին: Հայաստանում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ դրսևորվող ոչ բարեհաճ վերաբերմունքը …