Չորեքշաբթի , 3 Հունիսի 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / ՏԵՍՍՆՅՈՒԹ․ Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում․ «Ժողովուրդ»

ՏԵՍՍՆՅՈՒԹ․ Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին:

Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության: Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գալստյանը քննադատում է Փաշինյանին հակահեղափոխական քայլերի մեջ ZHAM

Փաշինյանական հեղափոխության ջատագովներից մեկը` ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, նեղված քննադատում է Փաշինյանին, որ վերջինս ուրանալով …