Կիրակի , Փետրվարի 23 2020
Սկիզբ / Հասարակություն / Ալեն Սիմոնյանի ռևերանսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի ռևերանսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան բանավեճը, որը գխավորապես կրում է հեռակա բնույթ, հետաքրքիր դրսևորումներ է ստանում: Իսկ այն, ինչպես հասկանալի է, հետաքրքրացնում է ինքը՝ Ալեն Սիմոնյանն, ով այս օրերին առանձնակի ջանասիրությամբ է փորձում տակ չմնալով` վերևներին ապացուցելով իր հեղափոխականությունը:

Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Վանեցյանը մեծ սխալ է գործել, երբ հայտարարել է, թե իրենք այլևս ընկերներ չեն: Միաժամանակ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը չի կարող անհանգստացնել, որովհետեւ նա չունի քաղաքական անցյալ, քաղաքականությամբ զբաղվելու փորձ:
Արթուր Վանեցյանի քաղաքական աշխուժությունը ներկայիս իշխանությունների համար չի կարող անվտանգ դիտարկվել: Վանեցյանը, թերևս, միակ մարդն է, ով, չասոցացվելով նախորդ իշխանությունների հետ և ճանապարհ անցած լինելով նաև ներկա ղեկավարության հետ, հասարակության շրջանում պրակտիկորեն նեգատիվ հակազդեցություն առաջ չի բերում:
Ճիշտ է՝ նա դեռևս լիակատար քաղաքական հայտ չի ներկայացրել, սակայն, ակնհայտ է, որ պրոցեսները հենց դրան են տանում, ինչը նշանակում է, որ ապագա գլխացավանքներից խուսափելու համար իշխանական թիմը ստիպված է արդեն հիմա հակաքայլեր ձեռնարկել:Եվ ահա այդ խաղում իրեն փորձում է անզուգական վարպետի դերում դրսևորել հենց Ալեն Սիմոնյանը:
Ինչո՞ւ հենց նա:
Բանն այն է, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդների «լիկվիդացման» հարցը լոկ հակադիր բևեռների մրցակցության խնդիր չէ: Այն շատ լավ առիթ կարող է լինել ներիշխանական բուրգի ներսում ձևավորված հիեարխիայի մեջ որոշակի ճշգրտումներ մտցնելու համար:

Փաշինյանի աչքի լույսը դառնալ ձգտում են անխտիր բոլորը, և այդ նպատակին հասնելու համար Ալեն Սիմոնյանը հրաշալի ճանապարհ է ընտրել՝ Փաշինյանին Վանեցյանից ամեն գնով պաշտպանելն ու ապացուցելը, որ չի ցանկանում անգամ նրա անունը լսել:
Այն եռանդն, որ Սիմոնյանը ներ է դրել Վանեցյանի անվան հետ խաղալու հարցում, վկայում է ոչ թե նրա էմոցիոնալ խառնվածքի, այլ թաքուն քաղաքական հաշվարկների մասին: Հիմա նա Փաշինյանին ապացուցում է, որ ուղնուծուծով նվիրված է հենց նրան և որ հանուն նրա պատրաստ է ոտնատակ տալ ամեն ինչ:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե իրականում որքանո՞վ կարող են Ալեն Սիմոնյանի ջանքերը պրակտիկորեն օգտակար լինել Նիկոլ Փաշինյանի համար, երբ ԱԺ փոխխոսնակի վարքն ակնհայտորեն հարվածի տակ է դնում հենց ՔՊ հեղինակությունը՝ միանգամայն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով:
Ալեն Սիմոնյանն այն հեղինակությունը չէ, որ կարող է հասարակության ներսում այլոց մասին կարծիք ձևավորողի դերում հանդես գալ:
Խույնեբիններին բնորոշ վարքագիծն իրականում չի կարող գովելի դիտարկվել, քանի որ այն նախևառաջ համապատասխան չարորակ բարոյահոգեբանական որակներ է ենթադրում, իսկ, ինչպես հայտնի է, նմանների հետ ոչ թե ճանապարհ են գնում, այլ օգտագործում ու դեն են շպրտում, իսկ այն սարերի ետևում չէ…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարդիկ շարունակում են սպասել. ինչի՞ վրա է վատնվում ռեսուրսը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ իրավիճակը շարունակում է թեժանալ: Ընդ որում՝ թեժացման այդ պրոցեսը, որը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով