Կիրակի , Փետրվարի 23 2020
Սկիզբ / Հասարակություն / Մարդիկ շարունակում են սպասել. ինչի՞ վրա է վատնվում ռեսուրսը

Մարդիկ շարունակում են սպասել. ինչի՞ վրա է վատնվում ռեսուրսը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ իրավիճակը շարունակում է թեժանալ: Ընդ որում՝ թեժացման այդ պրոցեսը, որը բորբոքվում է երկրում կարգուկանոնի, օրինականության, «լեգիտիմ» Սահմանադրական դատարան ունենալու անհրաժեշտության մասին հայտարարություններով, որևիցե կերպ չի բխում Հայաստանի դատաիրավական համակարգի առաջ ծառացած այն խնդիրների լուծման տրամաբանությունից, որոնք վաղուց կուտակվել են երկրում, բայց որոնք նույնիսկ հետհեղափոխական շրջանում շարունակում են միայն խորանալ՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները շարունակում են համոզել հասարակությանը, որ բացառապես Հրայր Թովմայսյանի հարցերը լուծելուց հետո է, որ հնարավոր է լինելու երկրում դատաիրավական համակարգը դուրս բերել խորն անդունդից:

Այսօր, առանց չափազանցության, իշխանություններն իրենց բոլոր ռեսուրսներն ուղղել են Սահմանադրական դատարանի խնդրի հանգուցալուծմանը, այն դեպքում, երբ այդ ռեսուրսների թեկուզ կեսը դատաիրավական համակարգի խորքային բարեփոխումներին ուղղելու պարագայում արդյունքն իրեն սպասեցնել չէր տալու՝ դրանից իշխանությունների համար բխող նաև քաղաքական դրական հետևանքներով:
Ռեֆորմներն ակնհայտորեն ուշանում են, իսկ դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը՝ միայն խորանում, ինչն ինքնաբերաբար ծնում է բավական այսօրեական հրատապ հարցադրում՝ ի՞նչ արդյունք կարող էր լինել դատաիրավական համակարգի գլոբալ բարեփոխման հարցում, եթե իշխանությունները կենտրոնանային, բոլոր ռեսուրսներն ուղղեին ոչ թե Թովմասյանի դեմ պայքար մղելու, այլ հասարակության ակնկալիքներն իսկապես կյանքի կոչելու համար:
Սկսած Առաջին ատյանի դատարանից մինչև ԲԴԽ՝ համակարգը լի է խնդիրներով, իսկ «հեռախոսային իրավունք» ասվածը ոչ միայն չի վերացել, այլև ստացել է քողարկված բնույթ, ինչն ապացուցող փաստեր նոր Հայաստանում չկան՝ սկսած աղմկահարույց գործերից՝ վերջացրած սովորականներով:
Ասվածն, ի դեպ, առնչվում է ոչ միայն դատաիրավական, այլև իրավապահ համակարգին, որն ուղղակի քաոսային վիճակում է ու հաճախ կատարում է գործողություններ, ոոնք դուրս են մնում առողջ տրամաբանության շրջանակից (վառ օրինակ՝ «Էրեբունի Պլազա» ներխուժած տեռորիստի նկատմամբ Ոստիկանության պետի ժ/պ-ի կասկածելի մեղմ վերաբերմունքն է):
Ընդ որում՝ կարևոր է նշել նաև ՍԴ շուրջ ընթացող պրոցեսների հիմնավորվածության ոչ բավարար լինելու հանգամանքը:
Օրինակ՝ նույն Լիլիթ Մակունցը ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ընթացքում որպես Հրայր Թովմայսանի՝ ՍԴ նախագահի պաշտոնի հետ ունեցած անհամատեղելիության ապացույց բերել է նրա՝ Արցախի հարցի մասին վերջին հարցազրույցում հայտնած մտքերն ու համոզմունք հայտնել, որ դրանք քաղաքական հայտարարություններ են: Որքանով է համոզիչ թվում Մակունցի փաստարկը, թերևս, յուրաքանչյուրի դատելիքն է, բայց այն, որ Հայաստանի պայծառ ապագան Թովմասյանի հրաժարականի հետ պայմանավորելն այլևս չի համոզում, ակներև է:
Այս ամենը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ իշխանությունները շեղվել են իրենց նախնական օրակագրից ու՝ կենտրոնացել բացառապես քաղաքական խնդիրների, դրանց հետ փոխկապակցված հարցերի վրա, ինչը չի կարող կողմնակի ազդեցություն չթողնել նրանց կողմից իրականացվող կառավարման որակի վրա, ինչից էականորեն կախված է նաև նրանց քաղաքական ապագայի հարցը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նոր մարտահրավեր. ինչպե՞ս չտապալվել ամենակարևորում

Նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրությամբ վերապահված իր լիազորություններով (հոդված 206), նշանակել է Սահմանադրությունների փոփոխությունների հանրաքվեի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով