Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2020

Հիմա ես, որպես լրագրող, իրավունք ունե՞մ հարց տալու. «Փաշինյան Նիկոլ, դու ինչի՞ տեր ես, որ երեխադ այդքան ճոխ է ապրում»

Անդրադառնալով չարաբաստիկ սև խավիարին՝ մեկ հանգամանք եմ ուզում առանձնացնել:

Դարձյալ ու դարձյալ ուզում եմ մատնանշել հասարակության երկակի վերաբերմունքը երևույթներին:
Շատ տարիներ առաջ արտասահմանում երկրորդ նախագահի որդուն թանկարժեք շամպայն էին հյուրասիրել /շեշտում եմ՝ ոչ թե ինքն էլ գնել, այլ հյուրասիրել էին/: Այդ շամպայնի պատմությունը 20 տարի շարունակ մնաց շրջանառության մեջ, պտտվեց-պտտվեց, թևեր առավ, նոր ու կեղծ մանրամասներով հագեցավ, ու Քոչարյան ընտանիքի դեմ հակաքարոզչության մեխերից մեկը դարձավ: Թե բա՝ «Քոչարյան Ռոբերտ, դու ինչի՞ տեր ես, որ տղադ 1000 դոլարանոց շամպայն է խմում»:
Հիմա՝ մեր վարչապետի միջնեկ աղջիկը կիլոն 3000 դոլարանոց սև խավիար է ուտում:
Հիմա ես, որպես լրագրող, իրավունք ունե՞մ հարց տալու. «Փաշինյան Նիկոլ, դու ինչի՞ տեր ես, որ երեխադ այդքան ճոխ է ապրում»:
Դե իհարկե, ինձ չի կարելի, քանի որ անմիջապես ինձ վրա կհարձակվի ամերիկաբնակ հայազգի ագրեսիվ կանանց և տեղացի ֆեյքերի մի մեծ բանակ, ինձ կանպատվի, կհայհոյի, պորտս տեղը կդնի և կասի՝ «Շատ էլ լավ է անում մեր վարչապետը, ինքը մեր փրկիչն է, իր երեխան ոչ թե 3000 դոլարանոց, այլ 10.000 դոլարանոց նրբախորտիկ պիտի ուտի, իսկ դուք չար եք ու նախանձ:
Նարե Գրիգորյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com