Երեքշաբթի , Փետրվարի 18 2020
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Ոստիկանները զանգահարում են քաղաքացիներին ու պահանջում չստորագրել». Ալեքսանդր Քանանյան

«Ոստիկանները զանգահարում են քաղաքացիներին ու պահանջում չստորագրել». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, ով արդեն 11 օր է հացադուլ է հայտարարել Արցախում ՀԷԿ-երի շինարարության դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարվաճառի շրջանում շարունակուում են վարչական եւ ուժային մարմինների միջոցով եւ մերձքրէական տարրերի գործուն մասնակցութեամբ քաղաքացիներին ահաբեկելու ոտնձգութիւնները։ Ոստիկանութեան բարձրաստիճան սպաներ զանգահարում եւ քաղաքացիներից պահանջում են չստորագրել ապաւրինի փոքր ՀԷԿ-աշինութեան դէմ պահանջի տակ եւ նրանց յանձնել ստորագրուած թղթերը։

Ի գործ է դրուում բռնաճնշումների վաղուց ի վեր յայտնի ողջ գործիքակազմը։ Երեխաներին Կրթութեան նախարարով կամ Բակոյով վախեցնելու բոլոր փորձերը խայտառակ ձախողման են մատնուել։
Միաժամանակ՝ բեմադրելով ինձ հետ բանակցելու մեծ ցանկութիւն՝ Բակո Սահակեանը շարունակում է երկակի խաղ խաղալ եւ տարատեսակ էժանագին դաւեր նիւթել։ Արցախեան քրէական ոլիգարխիան տհաս յանցագործների մի խեղկատակ կոյտ է։ Արցախեան քրէական ոլիգարխիան տարբերակ չունի եւ ՊԻՏԻ ԵՆԹԱՐԿՈՒԻ»:
artsakh.news
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում մեծարում են նախկին նախագահներին, իսկ մե՞նք…

Յուրաքանչյուր տարի փետրվար ամսվա երրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշվում է ԱՄՆ-ի հիմնադիրներից և առաջին նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով