Երեքշաբթի , Փետրվարի 18 2020
Սկիզբ / Չդասակարգված / ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԱՎՇՅԱ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԱՎՇՅԱ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տրամաբանորեն մարդ իր հակառակորդի կողմից նետված մարտահրավերին արձագանքում ու հակադարձում է այն դեպքում, երբ դա լուրջ է ընդունում ու դրա կողմից վտանգ է զգում:

Նույն տրամաբանության շրջանակներում կարելի է արձանագրել, որ «Կոնսենսուս մինուս 95 տոկոս» խորագրով «Հայկական ժամանակ»-ի կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հոդվածը մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած «Կոնսենսուս մինուս մեկը» ոչ միայն պիտի համարել կայացած, այլ այդ կապակցությամբ իշխանությունների կողմից զգացվող վտանգն այնքան լուրջ է, որ Նիկոլ Փաշինյանին մղում է գրել հոդված ու ակամայից հեղափոխությունների մասին կատարել այնպիսի արձանագրումներ, որոնց ընդմիջից կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել իր միջոցով 2018 թվականին իրականացված «թավշյա իշխանափոխության» մասին:
Հոդվածում ակնարկ է կատարվել այն կետին, որ «մեր տիպի» երկրներում իշխանափոխությունները տեղի են ունենում հասարակության «5 տոկոս» վերնախավում, որի մեջ են մտնում «քաղաքական կուսակցությունների ղեկավարները (անկախ նրանից՝ իշխանամե՞տ են, թե ընդդիմադիր), օլիգարխներն ու խոշոր գործարարները, միջինից բարձր օղակների պետական չինովնիկները, քրեական աշխարհի «գեներալները», լրատվամիջոցների ղեկավարները, շոու-բիզնեսի շատից-քչից հայտնի դեմքերը եւ այլն» և ընդհանրապես «որոշ դերաբաշխումներ լինում են, բայց մեծ հաշվով՝ այդ 5 տոկոսի կյանքում շատ բան չի փոխվում»:
Իհարկե հոդվածագիրը փորձ է անում ապացուցել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կատարվել է «բոլորովին այլ տրամաբանությամբ», սակայն, անցած շուրջ 1,5 տարվա զարգացումներին հատկապես ինձ պես՝ արտասահմանից հետևող ցանկացած անաչառ դիտորդ կարող է վկայել, որ առանց որևէ կասկածի Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն էլ, որպես օրենք տեղավորվում է «մեր տիպի» երկրներում տեղի ունեցող իշխանափոխությունների ձևաչափում ու չնայած որոշ դերաբաշխումներին մեծ հաշվով՝ այդ 5 տոկոսի կյանքում շատ բան էլ չի փոխվել։ Վկան՝ Սամվել Ալեքսանյանի նման իրենց ծառայությունները ներկա իշխանություններին առաջարկած ու մի գիշերում խոշոր գործարարի վերածված նախկին օլիգարխները, իշխանությունների լծակն ու կամակատարը դարձած Հ1-ը, տարբեր առիթներով իշխանություններին ու մասնավորապես նրա ղեկավարին քծնող ու նրան երգեր ձոնող շոու-բիզնեսի ներկայացուցիչները,…:
Հոդվածն ի դեպ, ավարտում է Հայաստանի հասարակության 95 տոկոսի ներսում վերը նշված «5 տոկոս»-ի դեմ կոնսենսուս ապահովելու կոչով: Դա տրամաբանորեն հաստատում է այն փաստը, որ, այսօր, նման կոնսենսուս գոյություն չունի, ինչը կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկման մասին կողմնակի խոստովանություն համարել:
Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելես
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին.NewsMedia.am-ի հրապարակման հետքերով

2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով