Չորեքշաբթի , 3 Հունիսի 2020
Սկիզբ / Հասարակություն / Աղմկոտ բախում՝ ռեստորանում. ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը

Աղմկոտ բախում՝ ռեստորանում. ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Փաշինյանին ու ընտանիքին Արշակ Զաքարյանին պատկանող Արցախի ռեստորաններից մեկում ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված պատմությունը բավական լայն ռեզոնանս է գտել ոչ միայն սոցցանցերում ու համացանցային տիրույթում, այլև դրանցից դուրս:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասն անդրադարձել էր դիպվածին՝ նկարագրելով, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Փաշինյանը հայտարարել էր նաև, որ ՀԴՄ չտրամարդողները գողանում են զինվորի հացը:
Սկզբունքորեն, իհարկե, Փաշինյանի դատափետող հայտարարությունն ու ռեակցիան՝ կատարվածին անհնար է գնահատել՝ բացասական՝ անկախ ամեն ինչից, քանի որ վաչապետն այդ ամենով, ըստ էության, ևս մեկ անգամ ջանացել է Հայաստանում, ինչո՞ւ ոչ նաև Արցախում ձևավորել ՀԴՄ տրամադրելու կամ պահանջելու կուլտուրա, որը պետության համար ունի կարևորագույն նշանակություն:
Միևնույն ժամանակ, սակայն, այս ամենում խնդրահարույց է մեկ այլ հանգամանք՝ ՀԴՄ-ի՝ որպես գործիքակազմի գերագնահատումը Հայաստանի պետության զարգացման հարցում: Արդյոք ՀԴՄ-մ նոր Հայաստանում չի՞ ֆետիշացվում մի դեպում, երբ զարգացած աշխարհում այդ գործիքից պրակտիկորեն հրաժարվել են դեռ տասնամյակներ առաջ:
Իհարկե, կասկածից վեր է, որ իշխանությունները ցանկանում են զարգացնել երկիրը, բյուջե փող բերել, կրճատել ստվերն ու բարելավել ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանները, սակայն խնդիրն այն է, որ այդ ամենի համար տարբեր օբյեկտներում սկանդալներ սարքելու կարիք չկա,և, առհասարակ, ՀԴՄ-ն ինքին չի կարող պետութան զարգացման բանաձև դառնալ, քանի որ առաջին հերթին պետությանը հարկավոր են ներդրումներ, դրանցից ածանցվող նոր աշխատետեղեր և այլն: Այդ ամենի համար էլ պետությանը հարկավոր է կայունություն ու կանխատեսելիություն, իսկ պերմանենտ հեղափոխությունը ոչ մի պարագայում չի կարող նպաստել այդ ամենի առաջացմանը: Ինչո՞ւ պերմանենտ, որովհետև հեղափոխությունից ի վեր Հայաստանում սկիզբ առած հեղափոխական պրոցեսը այսօր էլ փաստացի չի դադարում: Նույն դատաիրավական համակարգի հետ տեղի ունցողը բավարար է, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, և դա այն դեպքում, երբ միջազգային հեղինակավոր կառույցները չեն դադարում ահազանգել Հայաստանում նույն ՍԴ դեմ իրականացվող պրոցեսների վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին սթափվել:
Ինչ վերաբերում է զինվորի հացին, ապա պետք է ցավով արձանագրել, որ այսօր հայոց բանակի ներսում խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում են ու բազմանում: Ինքնասպանությունների կամ դրանցով քողարկված սպանությունների աճող թիվը, զինվորականության նկատմամբ շատ դեպքերում դրսևորվող անտարբերությունը, մարտական գեներալների նկատմամբ դրսևորած սառնասրտությունն, իսկ որոշ դեպքերում (նույն Մանվել Գրիգորյանի պարագան) հալածական վերաբերմունքը բանակը հասցրել են բարոյալքման շեմին: Այս ամենը դեռ բավարար չէ, մի բան էլ սևազգեստ մայրերին են դատի տալիս…
Խնդիրներն, իհարկե, բազմազան են ու շատերի համար միանգամայն տեսանելի, միայն թե տեսանելի չէ այն բանաձևը, որով պետությունը պարտավոր է լինելու լուծել կուտակված խնդիրները: Մի բան հստակ է՝ ՀԴՄ-ն չէ, որ երկիրը երկիր կսարքի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վանոյի ժամանակները վերադառնում են. ովքե՞ր են կրելու պատասխանատվությունը

Գավառի Ազատության փողոցում ապրիլի 28-ին հնչած կրակոցներից հետո քաղաքի հիվանդանոցում մի խումբ անձանց կողմից կազմակերպված …