Շաբաթ , 5 Դեկտեմբերի 2020

Անսպասելի ձերբակալություն. ովքե՞ր են շրջապատում Նիկոլ Փաշինյանին

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն, ում իրավապահները ձերբակալել էին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, խոստովաել է իր մեղքը:

Իր հերթն՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ձերբակալությունը համարել է «Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալություն»՝ միևնույն ժամանակ Վերմիշյանի ձերբակալությունն, ըստ էության, ջանալով ներկայացնել որպես երկրում մղվող հակակոռուպցիոն պայքարի վառ ապացույց:
Փաշինյանի կողմից տրված գնահատականներն, իհարկե, ունեն կյանքի իրավունք, քանի որ իսկապես, եթե երկրում հակակոռուպցիոն պայքար չմղվեր, ապա Վերմիշյանն այսօր էլ կվայելեր կոռումպացված կյանքի «հմայքները»:
Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով այն, որ Վերմիշյանը բնավ միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հետհեղափոխական Հայաստանում հայտնվում է կոռուպցիոն աղմկահարույց սկանդալի կենտրոնում, առաջ է գալիս բավական տագնապալի հարցադրում՝ ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ ներկայիս Հայաստանում համակարգային կոռուպցիա իսկապես չկա:
Ի՞նչ է համակագային կոռուպցիան: Այն, ըստ էության, ենթադրում է կոռուպցիոն բուրգի գոյություն, որն ամենաներքևից ձգվում է դեպի ամենավերև: Կա՞ն ապացույցներ այն բանի, որ այն նույն կոռուպցիան, որը, փաստացի առկա է վերևներում, չի տարածվում ներքևների վրա՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ներքևներն այդ իմաստով ավելի խոցելի են ու «աչքից հեռու», քան, ասենք, Վերմիշյանի կարգի բարձրաստիճանները: վերջիվերջո նույն Դավիթ Սանասարյանի ու փոխնախարարների պարագաներում նույպես առկա էր նույն խնդիրը, և ժամանակը ցույց տվեց, որ իրական պայքար, եթե նույնիսկ մղվում էլ է, ապա կոռուպցիայի դեմ մղվող այդ պայքարը, մեղմ ասած, խիստ անարդյունավետ է:
Եվ ուրմեն՝ այս ամենից կարող է հետևել մեկ պարզ բան՝ իշխանությունների այն ինքնավստահությունը, որ «նոր Հայաստանում» կոռուպցիան տեղ չունի, իրականում պոպուլիստական ու իրականությունից կտրված թեզ է, որ նպատակ ունի հնարավորինս խորքային ազդեցություն թողնել զանգվածների վրա:
Իրականում կոռուպցիան երկրում հաղթահարված չէ և պարզ էլ չէ, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում իսկապես արմատախիլ անել «կոռուպցիա» կոչվածը: Այն, որ Նիկոլ Փաշինյանն անձնապես կաշառք չի վերցնում կամ ներգրավված չէ կոռուպցիոն բուրգերում, ցավոք, չի կարող երաշխիք լինել այն բանի, որ նրա առնվազը որոշ ենթականեր չեն փորձում ապօրինի ճանապարհով լցնել սեփական դրամապանակը:
Սա նշանակում է, որ հեղափոխական հարթակներից տրված կարևորագույն խստումներից մեկը՝ կարճ ժամանակում կոռուպցիան հաղթահարելը, դեռ կատարված չէ: Չկա ոչ մի հիմք պնդելու, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից վերացված է: Ավելին՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ չհաղթահարված կոռուպցիայի պատճառներց մեկն էլ այն է, որ գլխավոր անելիքները թողած՝ իշխանությունները երկար ժամանակ է, ինչ փորձում են լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ փոխարենը սեփական շրջապատը զտելու, հստակ կադրային քաղաքականություն իրականացնելու: Եվ վերջապես քանի դեռ Հայաստանն աղքատ է, տնտեսապես չկայացած, կոռուպցիայի հաղթահարման շանսերը զրոյական պետք է գնահատել:
Ե՞րբ կհաղթահարվի աղքատությունը, դեռևս պարզ չէ:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռազմական դրությունը չեն վերացնում, որպեսզի ինչ կամենան, այն էլ անեն…

Չնայած հույս կար, որ գոնե պատերազմից ավելի քան երկու շաբաթ հետո Հայաստանում վերջապես կհանվի ռազմական …