Սկիզբ / Չդասակարգված / Երեւանի քննչական վարչության նախկին պետին ձերբակալել են.ArmDaily

Երեւանի քննչական վարչության նախկին պետին ձերբակալել են.ArmDaily

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը ձերբակալվել է։ Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ Ֆարխոյանին ձերբակալել է ԱԱԾ-ն քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։ Այս պահին տեղեկատվությունը փորձում ենք ճշտել իրավապահ մարմիններից։

ArmDaily.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Ջոն Ֆարխոյանի ազատմանը՝ նշելով, որ նրա՝ պետի պաշտոնից ազատելու պատճառը եղել է այն, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հանդիմանել է Ֆարխոյանին՝ նշելով, որ քաղաքում գործերի բացահայտման տոկոսը շատ ցածր է, դժգոհ է իր աշխատանքից։
Դրանից հետո Ֆարխոյանն աշխատանքից ազատվեց։ Նրան փոխարինում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի նախկին խոսնակի կայքերի ֆինանսավորման թելերը տանում են դեպի Սամվել Ալեքսանյան. «Փաստինֆո»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երկու կայք է հիմնել՝ NewArmenia.am և 365news.am: …