Երեքշաբթի , Փետրվարի 18 2020
Սկիզբ / Հասարակություն / 2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել

2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել

2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել՝ բոլորը անհասկանալի հանգամանքներում:

Զինվորներից 6-ը զոհվել են հունվար ամսին, մյուս 6-ը՝ փետրվարի առաջին տասնօրյակում:
Դժբախտ դեպքեր միշտ էլ եղել են, բայց այս ցուցանիշի աճն իրոք մտագոհիչ ու վախեցնող է:
Մի կարևոր փաստ էլ եմ ուզում արձանագրել. բանակում տեղի ունեցող այս ողբերգությունների մասին իրականությանը վարդագույն ակնոցներով նայող Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները այս ընթացքում ոչ մի ծպտուն չեն հանել, անգամ ընտանիքներին ցավակցության հրապարակային խոսք չեն ուղղել: Փոխարենը երկրի վարչապետի էջում ամեն օր անհեթեթ լուրեր են աննախադեպ աճերի մասին:
Ժամանակին, երբ բանակի խնդիրները միայն «մայկա-տռուսիկով» ու ճաշացանկով պատկերացնող պոպուլիստներին բացատրում էինք, որ բանակը անձնական PR-ի գործիք չի կարելի դարձնել, կորուստների թվերը սեփական վարկանիշի բարձրացման միջոց չի կարելի դարձրել, ֆեյքերին քսի էին տալիս մեր վրա:
Իսկ այս խնդիրները խորքային ուսումնասիրության ու համակարգային լուծումների կարիք ունեն: Նորից եմ ասում՝ բանակում անհասկանալի հանգամանքներում կորուստների ցուցանիշի աճը վախեցնող է:
Սթափվեք:
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հերթը հասավ միկրոավտոբուսների կրճատմանը.ներկայիս 111 ավտոբուսային երթուղիներից կմնան 42-ը․ Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով